Լրահոս

18.11.2017 14:06


Պարզել են 16-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունեցած 26-ամյա երիտասարդի ինքնությունը

Պարզել են 16-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունեցած 26-ամյա երիտասարդի ինքնությունը

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Արմավիրի մարզի ոստիկանության բաժիններից մեկ է հրավիրվել 16-ամյա Ռ. Ս.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի տարբեր բնակարաններում 26-ամյա Մաթևոս Վ.-ն մի քանի անգամ սեռական հարաբերություններ է ունեցել Ռ. Ս-ի հետ, որի արդյունքում երեխան հղիացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմաիրի մարզի ոստիկանները պարզել են Մաթևոս Վ.-ի գտնվելու վայրը և նրա հետ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ նա ներկայացել է Ոստիկանություն և կատարվածի մասին խոստովանական բացատրություն տվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը