Աշխարհ

19.11.2017 12:34


Մոուրինյոն բացատրել է, թե ինչու էր Մխիթարյանը բացակայում «Նյուքասլի» հետ խաղի հայտացուցակից

Մոուրինյոն բացատրել է, թե ինչու էր Մխիթարյանը բացակայում «Նյուքասլի» հետ խաղի հայտացուցակից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» հետ խաղի համար։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի այդ խաղի մեկնարկից առաջ BT Sport-ի հետ զրույցում հայտնել է, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ է տարել` 4:1 հաշվով: 14-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Նյուքասլի» հարձակվող Դուայթ Գեյլը: 37-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Անտոնի Մարսիալը: Առաջին խաղակեսի վերջնամասում գոլ է խփել Քրիս Սմոլինգը: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Պոլ Պոգբան, իսկ 70-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպել է Ռոմելու Լուկակուն:

Հավելենք, որ 77-րդ րոպեին փոխարինման է մտել լուրջ վնասվածքից ապաքինված Զլատան Իբրահիմովիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը