Լրահոս

19.11.2017 14:12


Բաղրամյան պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Chevrolet-ը ու 09-ը, վերջինը բախվել է նաև Opel-ին և Volkswagen-ին․ կան վիրավորներ

Բաղրամյան պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Chevrolet-ը ու 09-ը, վերջինը բախվել է նաև Opel-ին և Volkswagen-ին․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Chevrolet մակնիշի 35 FT 522 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 91 OC 091 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախվել է նաև Opel մակնիշի 83 AR 033 համարանշի և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen մակնիշի 16 OS 260 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի և Chevrolet-ի վարորդներին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը