Լրահոս

19.11.2017 14:33


Ահազանգ է ստացվել, որ Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա․ մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է (լրացված)

Ահազանգ է ստացվել, որ Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա․ մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է (լրացված)

Արդեն 1 ժամից ավելի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի՝ Հանրապետության հրապարակի հատվածում երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։

Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։ Ոստիկանության մի խումբը մեկնում է «Շենգավիթ» մետրոյի հատված, որտեղ էլ սկսում են ահազանգի իրականությունը ճշտել։

Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում, այս անգամ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից, ու հիմա ոստիկանությունը պարզում է, թե արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, և քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամանակավորապես երթևեկությունը Մետրոպոլիտեբի նշված հատվածում դադարեցվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

***

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը:

Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից:

Ժամը 15:10-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. գնացքները շարունակում են իրենց ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը