Քաղաքական

22.11.2017 07:54


Հայաստանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի կինոլոգների հավաքներ

Հայաստանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի կինոլոգների հավաքներ

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) 102-րդ ռազմաբազայի կինոլոգները պահակաշների վարժեցման հատուկ մասնագիտացված համալիրում տասնօրյա հավաքներ են անցկացնում։ Այս մասին Razm.info-ին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից։

Ամենօրյա վարժանքներին կինոլոգները շների հետ իրականացնելու են պարեկային ծառայության ընթացքում խախտումներ կատարողներին բռնելու առաջադրանքներ:

Հավաքների ավարտին կինոլոգները և շները անցնելու են խոչընդոտների գոտի, ինչպես նաև 1.5կմ երթուղու վրա հրաձգության կատարմամբ դիմացկունության մարզումներ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը