Կարծիք

23.11.2017 08:51


Ա՛յ տղա, դրանց գողացածը ինչ պիտի լինի, որ մերին հասնի

Ա՛յ տղա, դրանց գողացածը ինչ պիտի լինի, որ մերին հասնի

Տարիներ առաջ մի բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրն է մահանում, ով եղել է օրենքով գող։ Հոգեհացի ժամանակ պաշտոնյան թամադային, ով էլ ավելի բարձրաստիճան պաշտոնյա է, խնդրում է, որ վերջինս խմի հոգեհացին ներկա օրենքով գողերի կենացը, որոնք հանգուցյալի ընկերներն են։ Թամադան փորձում է անտեսել խնդրանքը, սակայն հանգուցյալի եղբայրը սկսում է անընդհատ հիշեցնել ու պնդել։ Թամադան զայրանում է, թե ա՛յ տղա, էս ինչ դարձրեցիր, գող հա գող, դրանց գողացածը ինչ պիտի լինի, որ մերին հասնի։

Հ․Գ․ Փաստորեն, հիմա օրենքով գողերը նրանք են, ովքեր օրենքով թալանում են երկիրը։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը