Կարծիք

27.11.2017 08:22


Թողնես՝ հոնքերը հանած տղերքը վերից մեզ կբացատրեն, թե որն է հիմա աշխարհում «խոդի»

Թողնես՝ հոնքերը հանած տղերքը վերից մեզ կբացատրեն, թե որն է հիմա աշխարհում «խոդի»

Թողնես՝ հայ եվրատեսիլշչիկների խումբն աջ ու ձախ «կրեաԾիվությունից» կխոսի ու հոնքերը հանած տղերքը վերից մեզ կբացատրեն, թե որն է հիմա աշխարհում «խոդի»:
Յութուբում նայեցի մեր երեխայի ելույթը Մանկական Եվրատեսիլում:
Լա՛վ, այսքան տարի այստեղ չսովորեցի՞ն առանց անկապ մլավոց-գռմռոցների երգ գրել: Չսովորեցի՞ն անճոռնիորեն չկապկել օտարներին:
Դա ի՞նչ երգ էր...Նադյայի դո-ռե-մի տխմարության ձեռը հո մենք կրակը չե՞նք ընկել. անհեթեթ, անբովանդակ, ալանի երգերի այդ «ավանդույթը» դեռ պահպանվում է ու փոխանցվում, պարտադրվում մեր երեխաներին:
Բա երգի խնդալու «բեմադրությո՞ւնը». սքեյթ քշելով երգել՝ բեմում փչած «ծխի» մեջ...
Բա հագուստի ընտրությո՞ւնը...Էդ դիզայները խավարասերի համա՞ր էր նման «ոճ» հորինել...
Այս ի՞նչ գավառական մոդեռնիզմ է...
Լուրջ եմ ասում, մտքի էս խեղճությունից այդ երեխան մեղքս եկավ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը