Կարծիք

29.11.2017 12:13


Սամվել Բաբայանը դատապարտվեց, մի խումբ ազատամարտիկների պետական բարձր պարգևներ հանձնվեցին (լուսանկար)

Սամվել Բաբայանը դատապարտվեց, մի խումբ ազատամարտիկների պետական բարձր պարգևներ հանձնվեցին (լուսանկար)

Լրահոսից խորհրդանշական երկու լուր։

․Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը։ Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։
․Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը