Քաղաքական

29.11.2017 21:26


«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են կատարում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով

«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են կատարում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները բարձր լեռնային տեղանքում թռիչքներ են իրականացնում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով։ Այս մասին նոյեմբերի 27-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Նախքան վարժանքները օդաչուները ամառային ուսումնական կենտրոնում հրահանգիչների օգնությամբ նախապատրաստվել են բաձր լեռնային տեղանքում և եղանակային տարբեր պայմաններում թռիչքներ կատարելուն։

Հատուկ դասընթացի ավարտից հետո օդաչուները լեռնային տեղանքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն են ստացել։

Վարժանքների սկզբում օդաչուներն իրականացնելու են պիլոտաժի պարզ հնարքներ, ինչպես նաև թռիչքներ նախապես հանձնարարված երթուղով։ Մշակվելու են նաև հատուկ առաջադրանքներ՝ ըստ մարտական պատրաստության ծրագրի։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը