Կարծիք

01.12.2017 13:54


Այլակարծությունը տեղում ու շատ անշնորք ձևի ճնշվում է

Այլակարծությունը տեղում ու շատ անշնորք ձևի ճնշվում է

Ես էլ նայեցի ռուսական հաղորդումը, որտեղ Հայաստան-ԵՄ անշառ համաձայնագրի մասին էր խոսքը։ Ինչ խոսք, շատ ծիծաղելի հաղորդում էր՝ իր կեղծ շուխուրով, ծափ ու ծիծաղով, բանով։ Ծիծաղելի էր իրենց աշխարհընկալումը, միջազգային հանրույթի հետ հարաբերվելու մասին իրենց պատկերացումները։ Ինձ ահավոր բացում է, երբ այդ մարդկանց թվում է, թե իրենք էնքան կան, որ սաղ աշխարհը վախենում է ու փորձում է իրենց ոչնչացնի։ Հերիք է ՌԴ տնտեսության կառուցվածքն ու էությունը թեթև անալիզի ենթարկել, ու կհասկանան, թե այն ինչ խորը կախվածության մեջ է միջազգային ֆինանսական կենտրոններից։ Ընենց որ, ՌԴ պոտենցիալից քարը քարին չթողնելու ու բնակչությանը սոված կոտորելու համար ոչ թե պատերազմ է պետք, այլ մի «կեսբերան» որոշում։

Նման հաղորդումներին պետք է որպես ԿՎՆ-ի միջին կլասի թիմերի ելույթի նայել, ոչ թե ըսենց լուրջ վերաբերվել, ոնց մենք ենք անում։ Միակ մտահոգիչ բանը ռուս ժողովրդի իջեցումն է այդ ցածր մակարդակին։ Սա բանավիճելու մշակույթ է դաստիարակում, երբ այլակարծությունը տեղում ու շատ անշնորք ձևի ճնշվում է, մեկը մյուսին չեն լսում և այլն, քաղաքականությունն էլ մաքսիմում ապաքաղաքական են սարքում։ Մեղքս շատ են գալիս էդ միլիոնավոր մարդիկ։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը