Մեկնաբանություն

04.12.2017 12:55


Սամվել Բաբայանի «գործը» և «գառների» լռությունը

Սամվել Բաբայանի «գործը» և «գառների» լռությունը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ «կարված» գործի իրավական կողմի մանրամասներին անդրադառնալն անիմստ է: Միայն այն հանգամանքը, որ

1.գործով անցնող սուբյեկտները դատարանի դահլիճում հայտարարեցին՝ իրենց վրա ճնշում է գործադրվել և նախաքննության ընթացքում եղել է ուղղորդում Բաբայանի դեմ,

2.որևէ փաստով չապացուցվեց Բաբայանի ապօրինի գործունեությունը և առնչությունը հանցավոր արարքի հետ,

3.չներկայացվեց, այսպես կոչված, հանցագործության մոտիվը,

արդեն ցույց է տալիս, որ գործ ունենք իշխանությունների քաղաքական որոշման, այլ ոչ թե դատարանի անկախ վճռի հետ:

Ուշագրավն այն է, որ բացառությամբ քաղաքական ու հասարական մի քանի գործիչների, մնացածները լուռ են: Լռություն է տիրում ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի մոտ: Թե ինչով է պայմանավորված «գառների» լռությունը, կարելի է միայն ենթադրել:

Վտանգավորն այն է, որ պատերազմող երկրում «գործ են սարքում» պատերազմի տարիներին Ղարաբաղի բանակը ղեկավարած մարդու դեմ, իսկ շուրջբոլորը լռություն է: «Գառներից» այլ բան չէր էլ սպասվում: Մենք պարզապես փաստն ենք արձանագրում:

Ոչինչ: Այսպես չի մնա: Մի օր էլ կգա «գառների» մայելու փուլը:

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա իշխանություններն իրենց մեջ պետք է ուժ գտնեն և դադարեցնեն Բաբայանի քաղաքական հետապնդումը: Եթե իրենց ուժեղ են զգում և իրոք համարում են, որ 2017-ի ընտրություններում այդքան ձայն են ստացել, ապա ի՞նչն է իրենց խանգարում հետ պտտեցնել սեփական որոշումը: Մանավանդ որ, չարժե քաղաքական բանտարկյալների մասով հավասարվել կամ անցնել Ադրբեջանին:

Հայաստանը լուրջ մարտահրավերներ ունի: Բաբայանին անազատության մեջ պահելով՝ այդ մարտահրավերները ոչ թե պակասելու են, այլ հակառակը: Ներքին բարիկադներ ու խրամատներ ստեղծելու փոխարեն ճիշտ կլինի այլ վարքագիծ դրսևորել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը