Աշխարհ

Դեկտեմբեր 06, 2017 11:32

Ուսուցչուհի Վարդիթերի կարմիր ավտոմեքենան կոտրում է փոքրիկ Օրջայի կարծրատիպերը (լուսանկար)

Ուսուցչուհի Վարդիթերի կարմիր ավտոմեքենան կոտրում է փոքրիկ Օրջայի կարծրատիպերը (լուսանկար)

Վարդիթեր Յուզբաշյանը փոքրիկ Օրջա գյուղում ամեն օր ապացուցում է, որ ավտոմեքենայի ղեկը միայն տղամարդու համար չէ: Չնայած գյուղում դեռ կան հակառակը մտածողները, սակայն ավտմեքենայով դպրոց գնացող ուսուցչուհին արդեն ընդունված իրականություն է աշակերտների համար:

Առավոտյան արթնանալով և մի գավաթ սուրճ վայելելով՝ Վարդիթեր Յուզբաշյանը ուղևորվում է ավտոտնակ։ Այնտեղից հանելով իր “Suzuki” մակնիշի ավտոմեքենան՝ ուղևորվում է դպրոց։

Արդեն մի քանի տարի է, ինչ նա մեքենա է վարում և գյուղի միակ կին վարորդն է։ Վարդիթերը նշում է, որ հաղթահարել է բազում դժվարություններ։

«Ես ինձ երբեք չէի պատկերացնում ղեկին, սակայն հայրս փոխեց ամեն ինչ։ Քանի որ ծնողներս արու զավակ չունեն, հայրս շատ էր ցանկանում, որ ես մեքենա վարեի, և ես ստացա մեծ և թանկ նվեր՝ ավտոմեքենա։ Առաջին անգամ ղեկին նստելը ինձ համար շատ դժվար էր, քանի որ ես մեծ նշանակություն եմ տալիս հասարակության կարծիքին, ինչը կաշկանդում է ինձ մեքենան վարելուց»։

Հասարակության կողմից նա լսել է և՛ լավը, և՛ վատը։ Հաճախ են ասել նրան, որ մեքենան նրան շատ է սազում, հիմնականում այդ հաճելի բառերը նա լսել է կանանցից։

Գյուղի տարեց կանայք հաճույքով են խոսում Վարդիթերի մասին, և ափսոսում, որ իրենք չեն ունեցել նման հնարավորություն։

Վարդիթերի հարևանուհի Գայանե Քուրդօղլյանը նշում է․ «Բոլորն էլ պետք է մեքենա վարեն, ինչ տարբերություն տղա, թե աղջիկ, այ, օրինակ, մեր Վարդիթերը շատ ռիսկով աղջիկ է, շատ հաճելի է նրա նման գեղեցիկ մարդուն տեսնել ղեկին։ Նա ուսուցչուհի է և նրան հարմար է մեքենայով տեղաշարժվել։ Ես ուզում եմ, որ նա օրինակ ծառայի մյուս աղջիկներին, որպեսզի նրանք էլ սկսեն սովորել մեքենա վարել և ռիսկով նստեն ղեկին»։

Իսկ գյուղի տղամարդկանց հոծ զանգվածը մտածում է, որ կինը շատ հեռու է մեքենա վարելուց՝ նշելով մեքենայի անսարքության խնդիրը և այլ բազում պատճառներ։

Գյուղի բնակիչներից մեկը շեշտում է․ «Կնոջ գործն է տանը մնալը և տան գործերով զբազվելը, ինչ մեքենա, կանայք չեն կարողանում նորմալ վարել և իզուր ուրիշներին կվնասեն»։

Չնայած շրջանում արդեն կին վարորդներ կան, սակայն դեռ այդ փաստը դժվար է ընկալվում շատերի կողմից: «Հիշում եմ մի դեպք, երբ խանութի մոտ էի կայանել մեքենան և հետևի մեքենան ուզում էր դուրս գալ կայանատեղից, մեքենայի տղամարդ վարորդը մոտեցավ ինձ և ռուսերենով խնդրեց մեքենայի դեմը ազատել։ Այնուհետև ես լսեցի, որ նա հայերեն է խոսում և այս ամենից ելնելով ես մտածում եմ, որ մեր հասարակությունում տղամարդկանց համար կա՛մ անընդունելի, կա՛մ անսովոր է տեսնել հայ աղջիկներին մեքենա վարելիս»,-ասում է Վարդիթերը։

Այս կարծրատիպերը ոչ միայն մեր հասարակության, կամ Օրջա գյուղի խնդիրն է, այլ ողջ շրջանի։ Գենդերային հավասարության խնդիրը միշտ էլ եղել է մարդկության պատմության մեջ։

Հարկ է նշել, որ գենդերը՝ բնորոշում է կնոջ և տղամարդու մշակութային և սոցիալական հատկանիշները, որը ընդունելի է հասարակության համար, դա կարող է վերաբերել զգացմունքներին, վարքին, ուսումնական գործընթացին, ընկալումներին և այլ տարբեր սոցիալ-հասարակական գործընթացների։

Այսօր մեր հասարակությունում նկատելի են դրական փոփոխություններ հաստատված կարծրատիպերի հանդեպ, ինչպես նաև գենդերային հավասարության հանդեպ, և այդ փոփոխությունը հիմնականում նկատելի է երիտասարդների շրջանում։

Վարդիթերի աշակերտները հիացմունքով են խոսում իրենց սիրելի ուսուցչուհու մասին՝ ասելով, որ շատ գեղեցիկ է և շատ լավ է վարում։ 5-րդ դասարանի աշակերտ Անդրանիկ Մինասյանը ասում է․ «Իմ Վարդիթեր հարգելին անգամ որոշ տղաներից լավ է վարում»։ Իսկ տարիքով ավելի մեծ աշակերտները նրան օգնել և խորհուրդ են տվել, որպեսզի նա ավելի լավ վարի և չլարվի։

Վարդիթերը հիշում է․ «Երբ մեքենայով գնացի դպրոց, մեքենան կայանելուց հետո տեսա իմ աշակերտներին, ովքեր ինձ էին նայում, նրանց աչքերում տեսա և՛ զարմանք, և՛ սեր, և՛ հրճվանք և դա այնքան հաճելի էր ինձ համար, ես այնքան լավ զգացի ինձ»։

Վարդիթերը դասերից հոգնած վերադառնում է տուն, այնտեղ նրան սպասում է սիրելի մայրը։ Սակայն տանը նույնպես նրան սպասվում են դժվարություններ։

Նրա համար առաջնային խնդիրը մոր առողջական վիճակն է։ Ճաշելուց և մի փոքր հանգստանալուց հետո նա ուղևորվում է դեղատուն, այնուհետև բուժկետ։

«Ամեն անգամ չեմ կարող ուրիշին դիմել ինձ օգնելու համար, մեծ նշանակություն ունի ունենալ քո սեփականը, որ կարողանաս հոգալ տան հոգսերը։ Այդ ծանր պահին, երբ մորս առողջական վիճակը սրվել էր, մեքենաս անհրաժեշտություն էր, քանի որ ոչ մեկին չդիմելով և նեղություն չպատճառելով՝ մայրիկիս տարա հիվանդանոց»։

Վարդիթերը ասում է, որ 21–րդ դարում, պետք է գիտակցել, որ գիտելիք ունենալը և ինչ-որ բան կարողանալն ամոթ չէ, այլ կան պահեր, որ անգամ անհրաժեշտություն է։

Գայանե Ակոջյան

Աղբյուրը՝ jnews.ge

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիայում մեռել է 3 լեզու, ևս 15-ը՝ վտանգվել

Թուրքիայում մեռել է 3 լեզու, ևս 15-ը՝ վտանգվել

Փետրվարի 22, 2018 21:12 Պետական կրթական ծրագրով դասավանդում են միայն մեկ լեզու:
Էրդողանի ապերախտությունն՝ ըստ իրավապաշտպանների (տեսանյութ)

Էրդողանի ապերախտությունն՝ ըստ իրավապաշտպանների (տեսանյութ)

Փետրվարի 22, 2018 16:02 Էրդողանին անցյալում բանտարկել էին Թուրքիայի նախկին իշխանությունները:
Facebook-ի աշխատանքներում գլոբալ խաթարում է եղել

Facebook-ի աշխատանքներում գլոբալ խաթարում է եղել

Փետրվարի 22, 2018 14:46 Խաթարվել էին նաև 7or.am ֆեյսբուքյան էջի աշխատանքները․ այժմ խնդիրը կարգավորվել է։
Ցեղասպանության 10 փուլերը՝ Հայոց ցեղասպանության օրինակով (տեսանյութ)

Ցեղասպանության 10 փուլերը՝ Հայոց ցեղասպանության օրինակով (տեսանյութ)

Փետրվարի 22, 2018 10:44 «Սպանողներն զոհին դիտարկում են որպես մոծակներ, սեփական գործողություններն էլ սպանություն չեն դիտարկում, այլ՝ որպես ոչնչացում»։
Կատաղած ցուլը քիչ է մնացել՝ բզկտի հայտնի ցլամարտիկին (տեսանյութ)

Կատաղած ցուլը քիչ է մնացել՝ բզկտի հայտնի ցլամարտիկին (տեսանյութ)

Փետրվարի 22, 2018 09:56 Ջուլիան Լոպեսը փորձառու ցլամարտիկ է։
Օզիլը բաց կթողնի «Էստերսունդ»-ի դեմ պատասխան հանդիպումը

Օզիլը բաց կթողնի «Էստերսունդ»-ի դեմ պատասխան հանդիպումը

Փետրվարի 22, 2018 08:10 Վենգերը որոշել է նրան հանգիստ տրամադրել։
Եվրոպա լիգա. Մխիթարյանն «Էստերսունդի» հետ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից

Եվրոպա լիգա. Մխիթարյանն «Էստերսունդի» հետ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից

Փետրվարի 21, 2018 20:44 «Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպումը կմեկնարկի 00:05-ին:
Որքա՞ն կկազմի Թուրքիայի բնակչությունը 2040 թվականին

Որքա՞ն կկազմի Թուրքիայի բնակչությունը 2040 թվականին

Փետրվարի 21, 2018 18:37 Մինչև 2023թ. ավարտ կհասնի 86 միլիոն 907 հազար 367-ի։
Մեկ օրում Գերմանիայից Վրաստանի 65 քաղաքացու են արտաքսել

Մեկ օրում Գերմանիայից Վրաստանի 65 քաղաքացու են արտաքսել

Փետրվարի 21, 2018 18:02 Խախտել են Եվրամիության տարածքում առանց մուտքի արտոնագրի մնալու պայմանները:
Սելֆիի սիրահարները ծաղրել են սատկած կետին (տեսանյութ)

Սելֆիի սիրահարները ծաղրել են սատկած կետին (տեսանյութ)

Փետրվարի 21, 2018 16:52 Նման դաժան վերաբերմունքը վրդովմունք է առաջացրել։
Մանկատան դաստիարակներն իրենք են իրենց սաներին տարել մանկապիղծի հետ ժամադրության (տեսանյութ)

Մանկատան դաստիարակներն իրենք են իրենց սաներին տարել մանկապիղծի հետ ժամադրության (տեսանյութ)

Փետրվարի 21, 2018 16:29 51-ամյա տղամարդը երեխաների համար կոնֆետներ և արևածաղիկ է գնել։
Թուրքիան պնդում է Աֆրինից պրոասադական ուժերի հեռանալու մասին, սիրիական կողմը հերքում է (տեսանյութ)

Թուրքիան պնդում է Աֆրինից պրոասադական ուժերի հեռանալու մասին, սիրիական կողմը հերքում է (տեսանյութ)

Փետրվարի 21, 2018 16:07 Միանշանակ հնարավոր չէ պնդել` արդյոք հեռացել են, թե շարունակում են առաջ ընթանալ:
Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին

Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին

Փետրվարի 21, 2018 14:21 Բանաձևերի ընդունման հավանականությունը շատ բարձր է։
2017-ին Վրաստանում ինքնասպանության 365 դեպք է գրանցվել

2017-ին Վրաստանում ինքնասպանության 365 դեպք է գրանցվել

Փետրվարի 21, 2018 13:52 265 ինքնասպանության փորձ։
Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը զիջեց դիրքերը․ Ալինա Զագիտովան առաջինն է (տեսանյութ)

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը զիջեց դիրքերը․ Ալինա Զագիտովան առաջինն է (տեսանյութ)

Փետրվարի 21, 2018 11:22 Գեղասահորդուհիները 10 րոպեում 2 համաշխարհային ռեկորդ են սահմանել։