Սահակաշվիլի․ «Ես Պուտինի թիվ մեկ թշնամին եմ» (տեսանյութ)

Սահակաշվիլի․ «Ես Պուտինի թիվ մեկ թշնամին եմ» (տեսանյութ)

Դեկտեմբեր 11, 2017 18:59 Սոված կմնա մինչև կա՛մ ազատ կարձակվի, կա՛մ կմահանա բանտում:
Իբր ինքը նոքար է եղել, ցեցերին էլ սաստում է

Իբր ինքը նոքար է եղել, ցեցերին էլ սաստում է

Դեկտեմբեր 11, 2017 07:49 Տեղական ցեցերը «ընտրվելու» համար ուզած չափի թումանը տվել են ու պետք է աղայություն անեն։

Մեկնաբանություն

Դեկտեմբեր 06, 2017 17:00

Ժոզե Մոուրինյուի «դավադրությունը» և Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը

Ժոզե Մոուրինյուի «դավադրությունը» և Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը

Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ գրեթե ոչինչ չորոշող խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայազգի Հենրիխ Մխիթարյանին տեղ չհատկացրեց նույնիսկ պահեստայինների նստարանում:

Վերջին շրջանում մեր հավաքականի ավագի գործերը վատ են ընթանում Մանչեսթերում: Նա տեղ չի գտնում հայտացուցակում և մի տեսակ մեկուսացված է թիմից:

Հենրիխի մարզական կարիերային մեծ ուշադրությամբ հետևող հայ ժողովուրդը ծանր է տանում այս ամենը: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ այս գաղջ մթնոլորտում հայ ֆուտբոլիստն այն լուսավոր կետն է, ով 1 և կես ժամի չափ հայ ժողովրդին անուղղակի մասնակից է դարձնում բարձրակարգ մարզական միջոցառման:

Հիմա այդ ուրախությունը չկա և հայ ժողովրդի մի մասը (ըստ երևույթին՝ մեծ մասը), օբյեկտիվ գնահատականները մի կողմ դրած, հարձակվել է Մոուրինյուի վրա և փորձում է տարատեսակ գործոններով պայմանավորել Մանչեսթերում տեղի ունեցողը:

Վիրտուալ, մտացածին և գերբնական ազդեցությունների աշխարհում ապրող, ինչպես նաև ցանկացած հարցում հակահայկական դավադրություն տեսնող մեր հայրենակիցներն այս օրերին մտքի գոհարներ են շաղ տալիս համացանցում: Մի մասը կարծում է, թե պորտուգալացի մարզիչը «նավսել» է Մխիթարյանին կամ «թուղթ ու գիր» արել նրան ( ՞ ): Մյուս մասը շեշտը դնում է Մոուրինյուի չուզողության ու նախանձի վրա ( ՞ ): Երրորդները կարծում են, թե մանչեսթերյան ակումբի սևամորթներն են դավադրություն կազմակերպել Հենոյի դեմ ու նրան «պաս» չեն տալիս՝ ռասսայական խտրականությունից ելնելով: Կան նաև էկզոտիկ այլ տեսակետներ:

Չի բացառվում, որ Հենոյի՝ դաշտ դուրս չգալուն զուգահեռ շուտով մենք տեսնենք այնպիսի վարկածներ, ինչպիսիք են, օրինակ, Մոուրինյուի պապու բաջանաղի հարևանի թուրք լինելը (շարունակությունը, կարծում եմ, պարզ է՝ Մոուրինյուն «թուրք» է և, այդ իսկ պատճառով, չի խաղացնում մեր Հենոյին): Ու շատ քչերն են այն օբյեկտիվ կարծիքին, որ Հենոյի խնդիրների պատճառը հենց ինքն է՝ իր վատ խաղով:

Դժվար է ասել, թե ինչի ազդեցության արդյունքում Մխիթարյանը սկսեց վատ խաղալ (ընդ որում՝ նաև ՀՀ ազգային հավաքականում. Չեռնոգորիայի, Դանիայի ու Լեհաստանի դեմ խաղում Հենոն Կամո Հովհաննիսյանից հետո, թերևս, ամենավատն էր մեր թիմում), բայց փաստն այն է, որ Մոուրինյուն նրան սկսեց չվստահել այդ վատ խաղերից հետո:

Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ պորտուգալացին Մխիթարյանին շանս էր տալիս նույնիսկ այն փուլում, երբ ակնհայտ էր, որ Հենոն չի կարողանում կատարել փլեյմեյքերի պատասխանատու ֆունկցիան և զուտ նոմինալ ներկայություն է ապահովում խաղադաշտում (Մխիթարյանը վազելու փոխարեն քայլում էր, չէր մասնակցում թիմային խաղին ու հատկապես աչքի էր ընկնում հետ փոխանցումներով՝ շառից ու փորձանքից հեռու տարբերակով):

Ուշագրավ է, որ օբյեկտիվ գնահատական տալու փոխարեն ոմանք ընկնում են մառազմի մեջ ու դավադրություն փնտրում: Իրականում դավադրություն չկա: Այս փուլում Հենոն լավ վիճակում չէ (առավելապես հոգեբանական) ու դրա համար չեն խաղացնում, մանավանդ որ նրա դիրքում հիմա ավելի լավ են նայվում Լինգարդն ու Մատան:

Լինգարդը չորս հոգով շրջապատված չի վախենում ու գրոհում է դարպասը՝ դառնալով գոլի հեղինակ: Մխիթարյանն էլ էր այդպիսի որակներով հանդես գալիս «Բորուսիայում» ու «Յունայթեդի» որոշ խաղերում, բայց հետո «նստեց». «դուխի» ու մտածողության հարց է: Պոգբայի բացակայության պայմաններում փոխանակ լիդերությունն անմիջապես իր վրա վերցնելու, Մխիթարյանը պարզապես կորավ խաղադաշտում:

Մեր հավաքականի 18 համարն ակնհայտորեն շատ ավելի ինտելեկտուալ մարզիկ է և ֆուտբոլային նուրբ ճաշակ ունի, քան Լինգարդը, բայց վերջինս դաշտում գործում է մարտիկի հոգեբանությամբ ու առանց վախի (չի կարելի ամեն վայրկյան գնդակից արագ ազատվել և Լուկակուի կողմը նայել՝ այն էլ երբ դարպասի դիմաց ես հայտնվել): Արդյունքում՝ Մխիթարյանը մնացել է խաղից դուրս, իսկ Լինգարդը թափ է հավաքում:

Միակ տարբերակն այժմ այն է, որ Մխիթարյանը փոխի իր թիմը: Վատ չի լինի Դորտմունդ վերադառնալը, հատկապես որ այդ թիմը հիմա հետընթաց է գրանցում և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հաստատ փորձելու է ուժեղացնել կազմը: Կամ էլ, հաշվի առնելով Մխիթարյանի խաղաոճը և գնդակի հետ վարվելու կուլտուրան՝ ճիշտը Իտալիայի առաջնություն տեղափոխվելն է՝ «Ինտեր» կամ «Ռոմա» (եթե, իհարկե, վերջիններս նման ցանկություն ունենան): Այլ պարագայում Հենրիխը կմնա պահեստային նստարանից էլ դուրս կամ էլ կտեղափոխվի միջին ու դեռ միջինից էլ ցածր թիմ, ինչպես որ «Յունայթեդի» նախկին մի շարք խաղացողները (օրինակ՝ հոլանդացի Մեմֆիս Դեպայը):

Մեկ բան ակնհայտ է. Մոուրինյուն գերմանացի Տուխելը չէ և հաստատ Մխիթարյանի համար դայակություն չի անի: Մանավանդ ձեռքի տակ ունենալով Մխիթարյանին փոխարինելու բազմաթիվ տարբերակներ:

Հայկ Ուսունց

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Այսքան ուրախ կյանքը մեր ... (ի պաշտպանություն «Թունելի Հակոբի»)

Այսքան ուրախ կյանքը մեր ... (ի պաշտպանություն «Թունելի Հակոբի»)

Դեկտեմբեր 08, 2017 13:35 Արդարությունն ըստ նեոբոլշևիկների այն է, երբ բոլորը հավասարապես վատ են ապրում:
Ժոզե Մոուրինյուի «դավադրությունը» և Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը

Ժոզե Մոուրինյուի «դավադրությունը» և Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը

Դեկտեմբեր 06, 2017 17:00 Հենրիխի մարզական կարիերային մեծ ուշադրությամբ հետևող հայ ժողովուրդը ծանր է տանում այս ամենը:
Նոր Սահմանադրության հետագիծը. ի՞նչ է սպասվում 2018-ի ապրիլին

Նոր Սահմանադրության հետագիծը. ի՞նչ է սպասվում 2018-ի ապրիլին

Դեկտեմբեր 06, 2017 15:20 2017-ի ապրիլյան ընտրություններով կանխորոշվել է, թե ով է լինելու վարչապետ, ով՝ ԱԺ նախագահ, ով՝ ՀՀ նախագահ, ով՝ «Ֆանֆան-Տյուլպան» և ով՝ «խաբված ավանդատու»:
2018-ի ապրիլ. ոչ մի անհայտով հավասարում

2018-ի ապրիլ. ոչ մի անհայտով հավասարում

Դեկտեմբեր 05, 2017 13:40 Իշխանության հարցը լուծվեց «ռեյտինգային ջիգիթների», 10.000-ական դրամների, քաղաքական հաճախորդների, քաղաքական անմեղսունակների և քաղաքական հետապնդումների օգնությամբ:
Սամվել Բաբայանի «գործը» և «գառների» լռությունը

Սամվել Բաբայանի «գործը» և «գառների» լռությունը

Դեկտեմբեր 04, 2017 12:55 Գործ ունենք իշխանությունների քաղաքական որոշման, այլ ոչ թե դատարանի անկախ վճռի հետ:
«НТВ»-ն և «հայկական հայրենասիրությունը»

«НТВ»-ն և «հայկական հայրենասիրությունը»

Դեկտեմբեր 01, 2017 14:00 Ընդամենը մեկ թոք-շոուով ՌԴ-ն կարող է մեր «գեղում» իրարանցում առաջացնել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մազից է կախված ՀՀ անվտանգությունը:
Ինչու են ռուսական հեռուստաալիքները «փչացնում» Հայաստանին

Ինչու են ռուսական հեռուստաալիքները «փչացնում» Հայաստանին

Նոյեմբեր 30, 2017 10:25 Ե՛վ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում մեր մասին նույն վատ կարծիքի են, պարզապես ռուսները «քյարթ» են ու չեն կարողանում զսպել իրենց, իսկ Արևմուտքում ձևեր թափելու վարպետ են:
Իսկ դատավորներն ովքե՞ր են

Իսկ դատավորներն ովքե՞ր են

Նոյեմբեր 29, 2017 12:35 Հայաստանում մարդ չկա, ով չհասկանա, որ Բաբայանի դեմ «կարված» գործը քաղաքական որոշման արդյունք է: Մեղադրողն այդ գործում կատարեց գործիքի, իսկ դատավորը՝ դակիչի ֆունկցիա:
Ի՞նչ կտա Հայաստանին ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Ի՞նչ կտա Հայաստանին ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Նոյեմբեր 25, 2017 10:55 Տնտեսական զարգացում մեզ համար չի ապահովելու ԵՄ-ն կամ ԵԱՏՄ-ն: Մեր անվտանգությունը չի ապահովելու ՀԱՊԿ-ը կամ ՆԱՏՕ-ն: Պատրանքներ պետք չէ ունենալ:
Հայաստանի զիմբաբվեացումը

Հայաստանի զիմբաբվեացումը

Նոյեմբեր 23, 2017 09:50 Հայաստանում, ինչպես Զիմբաբվեում, կարող է խափանվել «Ցմահ և անփոխարինելի առաջնորդ» օպերացիան: Հատկապես 2018-ի ապրիլից սկսած մեզանում խաղի կանոն են դառնալու քաոսը և անկայունությունը:
Կգա՞ զինված հեղաշրջման ուրվականը Հայաստան՝ կախված է բացառապես մեզանից

Կգա՞ զինված հեղաշրջման ուրվականը Հայաստան՝ կախված է բացառապես մեզանից

Նոյեմբեր 22, 2017 00:15 Աշխարհում կրկին ակտիվացել է «անփոխարինելի առաջնորդների» փոխարինման գործընթացը՝ զենքի միջոցով:
Քալաշյանը բան չթողեց մեղադրանքից. ի՞նչ է սպասվում Բաբայանի հարցով

Քալաշյանը բան չթողեց մեղադրանքից. ի՞նչ է սպասվում Բաբայանի հարցով

Նոյեմբեր 21, 2017 10:30 Եթե ոմանց թվում է, թե ամեն ինչ «խախանդ» է, հայ ժողովրդին հաղթել են, «խաղ չկա» և իրենց կարող են թույլ տալ ինչ ուզեն, ապա չարաչար սխալվում են:
Վանաձորի (և ոչ միայն) առումը

Վանաձորի (և ոչ միայն) առումը

Նոյեմբեր 19, 2017 10:50 Գործարքը հիմա դարձել է միակ խաղի կանոնը: Հայաստանում այլևս անսպասելի ու անկանխատեսելի բան չի լինում: Նման դեպքերում ֆորս մաժորը դառնում է միակ անսպասելի բանը: Կդիմանա՞ Հայաստանը ֆորս մաժորին:
Մի ուրվական է շրջում, Մուգաբեի ուրվականը

Մի ուրվական է շրջում, Մուգաբեի ուրվականը

Նոյեմբեր 17, 2017 14:25 Մուգաբեի կինը քաղաքական իմաստով իրեն ուզում էր մեր Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի պես պահել՝ սեփականաշնորհել ամուսնու ունեցածը, «ֆուկ» անել նրան ու իշխել:
Բանակի օրենքն ու բանակի քեֆը

Բանակի օրենքն ու բանակի քեֆը

Նոյեմբեր 16, 2017 11:55 Ամեն ինչ ընթացավ ժանրի կանոնների համաձայն: Իշխանության տարբեր թևերը միմյանց կծոտեցին՝ ձեռքի հետ օգտագործելով «թունդ ընդդիմությանը», ինչպես նաև՝ ուսանողությանը:
Ներիշխանական գզվռտոցի մասին

Ներիշխանական գզվռտոցի մասին

Նոյեմբեր 09, 2017 15:30 Արքունիքում իրար են ուտում: Իսկ դեռ ինչե՜ր ենք տեսնելու 2018-ի ապրիլին ընդառաջ: Առայժմ իրար վրա կրակում են «մուտիլովկաներով», բայց հետո ավելի կոշտ մեթոդներ կլինեն:
Ինչպես վերադարձնել Հայաստանը բանակցային սեղան

Ինչպես վերադարձնել Հայաստանը բանակցային սեղան

Նոյեմբեր 07, 2017 09:50 Ալիևը չի համաձայնում 5 շրջանը միանգամից ստանալուն, քանզի դրա գինը խաղաղապահների տեղակայումը պետք է լինի:
Մխիթարյանի «լոմկան»

Մխիթարյանի «լոմկան»

Նոյեմբեր 06, 2017 01:05 Հիմա հայ ժողովուրդը խոր դեպրեսիայի մեջ է: Գավառականությունն ու հետընթացը մնացել են: Սրան գումարած՝ վերջին շրջանում Մխիթարյանը վատ է խաղում:
Հայաստանի շուրջ սեղմվող օղակը

Հայաստանի շուրջ սեղմվող օղակը

Նոյեմբեր 03, 2017 11:40 Միակ քաղաքական օրակարգը դարձել է այն, թե 2018-ին ով ինչ պաշտոն կզբաղեցնի, ով մուտիլովկաների զոհ կդառնա, ով կդրժի իր խոսքը, ով կվերածվի «անգլիական թագուհու» և ով կձևակերպվի որպես «Կալիգուլայի ձի»:
Մավրը չարեց իր գործը, մավրը կարող է մնալ

Մավրը չարեց իր գործը, մավրը կարող է մնալ

Նոյեմբեր 01, 2017 12:30 Վարդանյանին հիմա հանել են դեսպանի պաշտոնից, բայց անհանգստանալ պետք չէ, քանզի մի բան կտան. չէ՞ որ պետությունը վերածվել է անձնական հարցեր լուծելու և լավություն անելու գործիքի: