Աշխարհ

Դեկտեմբեր 07, 2017 12:28

Ի՞նչ է նշանակում մարիխուանայի ապաքրեականացումը Վրաստանում. մանրամասներ

Ի՞նչ է նշանակում մարիխուանայի ապաքրեականացումը Վրաստանում. մանրամասներ

Նոյեմբերի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է մարիխուանա կիրառելու ապաքրեականացմանը վերաբերող բողոքի հայցը: Դատարանը հակասահմանադրական է ճանաչել մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվության ենթարելու պրակտիկան: Հիշեցնենք` հայտը դատարան էր ներկայացրել քաղաքացի Գիվի Շանիձեն՝ «Գիրչի» կուսակության օգնությամբ: Ըստ փաստաբանների, քանի որ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու վերաբերյալ կոնկրետ օր չի նշել, այն գործում է որոշումը հրապարակելու պահից:

Մարիխուանայի ապաքրեականացումը, սակայն, չի նշանակում, որ այն օրինական է: Մարիխուանա օգտագործելու համար այսուհետ Վրաստանի քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Սահմանադրական դատարանի որոշումը չի վերաբերում մարիխուանա գնելուն եւ պահպանելուն:

Այս տեսանկյունից շարունակում են գործել մինչ այս առկա օրենքները: Մասնավորապես, մինչև 70 գրամ չորացրած վիճակում և մինչև 100 գրամ կանաչ մարիխունա անձնական օգտագործելու համար ձեռք բերման և պահպանման համար քաղաքացիները չեն բանտարկվի` Սահմանադրական դատարանի 2015 և 2017 թվականների որոշումների համաձայն:

«Գիրչի» կուսակությունը մարիխուանայի օրինականացման համար պայքարում է հիմնադրման օրվանից: Կուսակցությունը, նախորդ տարի դեկտեմբերի 31-ի գիշերը, բողոքի յուրօրինակ ակցիա իրականացրեց` հրապարակավ մարիխուանա ցանելով իր գրասենյակում: Ակցիային մասնակցեցին մի քանի հարյուր մարդ, չնայած Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այն առգրավեց որոշ ժամանակ անց, իսկ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն 500 լարիով տուգանվեց:

Ալիքի հետ զրույցում Զուրաբ Ջափարիձեն ասաց, որ այս որոշմամբ Սահմանադրական դատարանը միայն հաստատել է այն, որ մարիխուանա օգտագործելու համար քաղաքացուն չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության:

«Եթե մարդը իրավունք ունի հանգստանալու համար նաև մարիխուանա օգտագործել, ապա նա պետք է նաև օրինական ճանապարհ ունենա մարիխուանա ձեռք բերելու համար: Չենք պատրաստվում դադարեցնել մեր պայքարը, մեր նպատակն է հասնել դրա օրինականացմանը»,-նշեց Ջափարիձեն:

«Գիրչի»-ն պատրաստվում է Սահմանադրական դատարանում նաև բողոքարկել մարիխուանա օգտագործելու համար քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու նորմը:

«Միեւնույն փաստարկներով շատ արագ կհաղթենք նաև այս գործը: Այսինքն շուտով, մարդկանց չեն տուգանի մարիխուանա օգտագործելու համար, ինչը քաղաքացու ազատության սահմանափակման հետ է կապված: Քաղաքացու բոլոր իրավունքները բխում են նրանից, որ մարմինը՝ դա մարդու սեփականությունն է և պատկանում է բացառապես իրեն: Սա նշանակում է, որ մարդը կարող է իր հետ անել այն ինչ ցանկանում է»,- հայտարարել է Ջափարիձեն:

Վերջինս նաև պնդում է, որ մարիխուանայի օրինականացումը դրականորեն կազդի առողջապահական ոլորտի վրա: Ըստ Ջափարիձեի, Վրաստանում որոշ թմրանյութեր՝ ինչպիսիք են օրինակ նիկոտինը, ալկոհոլը կամ կոֆեինը՝ օրինական են, մինչդեռ` ըստ նրա, դրանց օգտագործումը ավելի վնասակար է քան մարիխուանան:

«Կարևոր է նաև տնտեսական գործոնը, քանի որ մեր տարածաշրջանում ամենուր սահմանափակումներ են, օրինականացման դեպքում, տնտեսական դրական ազդեցություն կլինի Վրաստանի համար: Օրինակ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի հարկային ծառայության տվյալների հիման վրա հաշվարկներ ենք արել: Այնտեղ մարիխուանան օրինականացրել են տարիներ առաջ: Այսպիսով, Վրաստանի համար օրինականացումը կնշանակի նոր աշխատատեղեր, եկամուտի եւ զբոսաշրջության ցուցանիշների աճ: Այսպիսով մարիխուանայի օրինականացումը կբարելավի ինչպես առողջապահական ոլորտը, այնպես էլ կապահովի տնտեսական աճ»,- մեզ հետ զրույցում ասաց Ջափարիձեն:

Աղբյուրը՝ aliq.ge

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն»

Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն»

Մայիս 24, 2018 20:37 «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է»։
Ադրբեջանում համաներում է հայտարարվել․ ազատ կարձակվի շուրջ 600 բանտարկյալ

Ադրբեջանում համաներում է հայտարարվել․ ազատ կարձակվի շուրջ 600 բանտարկյալ

Մայիս 24, 2018 19:34 Նրանց շարքում չկա որևէ լրագրող, հայտնի քաղաքական գործիչ կամ հոգևոր առաջնորդ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ՈւեՖԱ-ից ստացած նամակը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ՈւեՖԱ-ից ստացած նամակը

Մայիս 24, 2018 16:04 Պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ մեղադրվող Գյումրիի «Շիրակի» գործով։
Թրամփ․ «Առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում»

Թրամփ․ «Առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում»

Մայիս 24, 2018 15:25 «Դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու համար»:
Նիքի Հեյլիին սուլել են Հյուսթոնի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը (տեսանյութ)

Նիքի Հեյլիին սուլել են Հյուսթոնի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը (տեսանյութ)

Մայիս 24, 2018 14:30 «Նիքի Հեյլի, դու չես թաքնվի: Դու ցեղասպանություն ես հրահրում»:
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է MickiToy խաղալիքը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է MickiToy խաղալիքը (տեսանյութ)

Մայիս 24, 2018 10:44 Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դերակատարությունը

Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դերակատարությունը

Մայիս 23, 2018 21:15 «Ցանկության չկա ինչ-որ ջութակ նվագել ըստ համարային կարգի»։
Պաշտոնական. Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ

Մայիս 23, 2018 16:29 Երեք տարվա պայմանագիր է կնքել «զինագործների» հետ:
Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել

Մայիս 23, 2018 13:51 Նրանց ամուսինները եղել են ԻՊ ահաբեկչական կազմակերպության անդամներ։
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

Մայիս 22, 2018 18:17 Գործունեություն է ծավալում որպես մարդու իրավունքների պաշտպան:
Իրավապաշտպաններ. Խախտվել է Սասնա Ծռերի արդար ու անաչառ դատավարության իրավունքը

Իրավապաշտպաններ. Խախտվել է Սասնա Ծռերի արդար ու անաչառ դատավարության իրավունքը

Մայիս 22, 2018 08:57 Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Սասնա Ծռերի գործի մասին։
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Մայիս 22, 2018 08:35 Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»:
Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Մայիս 21, 2018 20:14 Նախորդ ընտրություններում առաջադրվել էր Ստամբուլի ընտրատարածքում:
«Արսենալ»-ն Արտետային այլընտրանք է գտել

«Արսենալ»-ն Արտետային այլընտրանք է գտել

Մայիս 21, 2018 16:24 Պահեստային թեկնածու։
Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել

Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել

Մայիս 21, 2018 13:56 Նախիջևանի հատվածում հայկական կողմի կրակից։
Սալոնիկի 75-ամյա քաղաքապետին ծեծի են ենթարկել Հունաստանում (տեսանյութ)

Սալոնիկի 75-ամյա քաղաքապետին ծեծի են ենթարկել Հունաստանում (տեսանյութ)

Մայիս 21, 2018 12:39 Բացահայտ հակաազգայնական դիրքորոշում ունի: