Կարծիք

08.12.2017 10:29


«Ելքի» մի քանի ակնառու դեմքեր զբաղված են մարիխուանայի «լոբինգով»

«Ելքի» մի քանի ակնառու դեմքեր զբաղված են մարիխուանայի «լոբինգով»

Ուրեմն նկատել եմ, որ «Ելքի» մի քանի ակնառու դեմքեր արդեն տարիներ շարունակ զբաղված են Հայաստանում մարիխուանայի «լոբինգով»։ Մոտավորապես հետևյալ հիմնավորումներով

1․իրա համար անմեղ խոտ ա, ինչու եք բոբո սարքել։

Նախ եթե ըտենց անմեղ խոտ է, ապա ինչո՞ւ է աշխարհի երկրների մեծ մասում այս կամ այն չափով տաբուի տակ։

2․ծխախոտը և ալկոհոլը ավելի վնասակար են, սա ի՞նչ անարդար մոտեցում է մարիխուանայի պես հեզաբարո բույսի նկատմամբ։

Եթե մի զիբիլ ինչ-ինչ հանգամանքների բերումով լեգիտիմ կարգավիճակ է ստացել՝ չնայած, որ բոլորին հայտնի է դրա վնասակարությունը, ապա դա չի նշանակում, որ ցանկացած զիբիլի կարելի է նման կարգավիճակ տալ։ Հատկապես որ մարիխուանան այդքան էլ անվնաս խոտ չի, ինչպես ուզում են ներկայացնել։

3․մարիխուանան օգտագործում են բժշկական նպատակներով։

Բայց, եթե նույնիսկ ընդունենք, որ որոշ հիվանդությունների դեպքում նա կարող է, ասենք, ամոքիչ էֆեկտ ունենալ, դա դեռ չի նշանակում, որ այդ առումով անփոխարինելի է։

Հիմա էլ հանրային գիտակցության մանիպուլիացիայի առումով ավելի դենն են գնում․ մարիխուանայի օրինականացումից ետ ընկնելը համեմատվում է «Կարս-Բաքու» երկաթգծի թեմայից դուրս ընկնելու հետ։ Եվ Վրաստանի համար տնտեսական, հատկապես՝ տուրիստական բում կանխատեսում մարիխուանայի օրինականացման արդյունքում։ Վրաստանի տուրիստական բումը կապված էր հիմնականում հետևյալ գործոնների հետ

1․հակակոռուպցիոն պայքար

2․ճանապարհների վերանորոգում և կառուցում

3․զբոսաշրջային այլ ենթակառուցվածքների վերանորոգում, նորերի կառուցում

4․օտարերկրյա ներդրողների համար շահավետ պայմանների առաջարկում՝ հատկապես ծովափնյա մասով

5․ավիատոմսերի ցածր գներ

6․երկրի համար տուրիստֆրենդլի իմիջի ձևավորմանը ուղղված հետևողական աշխատանքներ

7․աշխարհագրական դիրք և աշխարհաքաղաքական դասավորվածություն։

Վերոնշյալ գործոններից որոշների առկայության ապահովումը ՀՀ պատկան մարմիների կողմից Հայաստանի այցելած տուրիստների թիվը այսօրվա 2․5 միլիոնից, որը էլի փոքր թիվ չի, առանց մարիխուանայի էլ «կթռցներ» շատ ավելի բարձր։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը