Աշխարհ

11.12.2017 08:24


Արգենտինան ցնծում է. այսօր տանգոյի միջազգային օրն է

Արգենտինան ցնծում է. այսօր տանգոյի միջազգային օրն է

Դեկտեմբերի 11-ը Տանգոյի միջազգային օրն է, որը նշվում է հայտնի երգիչ, դերասան, «տանգոյի արքա» Կառլոս Գարդելի ծննդյան օրը։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում այս օրը ցնծություն է. քաղաքի փողոցները վերածվում են հսկայական պարահրապարակների, որտեղ պարում են ինչպես արհեստավարժները, այնպես էլ պարի սիրահարները։

Համարվում է, որ հստակ ռիթմով այս պարը ծագել է հենց Արգենտինայում՝ Բուենոս Այրեսի աղքատ թաղամասերում, և ունի աֆրիկյան արմատներ։

120 տարվա պատմություն ունեցող այս պարը 2009–ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը