Աշխարհ

12.12.2017 16:25


Գերմանիան դատապարտել է Իսրայելի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Գերմանիան դատապարտել է Իսրայելի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զեյբերթը քննադատել է Թուրքիայի նախագահի՝ Իսրայելի հասցեին արած վերջին հայտարարությունը:

Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ նա մասնավորապես քննադատել է Էրդողանի կողմից Իսրայելն «ահաբեկչական պետություն» անվանելը: Գերմանացի պաշտոնյան դա որակել է որպես «սխալ» և «անընդունելի» քայլ:

Նշենք, որ Էրդողանը Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ էր արել այդ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։ Դրանցի հետո առանց այդ էլ լարված թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացան: Էրդողան նաև սպառնացել էր, որ եթե Թրամփը կայացներ վերոնշյալ որոշումը, ապա Թուրքիան կարող է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությեւնները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը