Լրահոս

12.12.2017 22:26


Արմավիրում բախվել են հարսանեկան արարողության մասնակիցների Mercedes-ն ու Lexus-ը. կա վիրավոր

Արմավիրում բախվել են հարսանեկան արարողության մասնակիցների Mercedes-ն ու Lexus-ը. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 77 CL 778 համարանիշի և Lexus մակնիշի 01 GX 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը