Աշխարհ

13.12.2017 12:32


Հզոր երկրաշարժ Իրանի Քերման քաղաքից դեպի հյուսիս-արևելք

Հզոր երկրաշարժ Իրանի Քերման քաղաքից դեպի հյուսիս-արևելք

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10։04-ին տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 12-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.770 և արևելյան երկայնության 57.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը