Աշխարհ

14.12.2017 17:42


Պուտինը՝ Սոբչակին․ «Ուզում եք՝ սահակաշվիլիները ապակայունացնե՞ն երկիրը» (տեսանյութ)

Պուտինը՝ Սոբչակին․ «Ուզում եք՝ սահակաշվիլիները ապակայունացնե՞ն երկիրը» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօրվա մեծ ասուլիսի ժամանակ հարց է ուղղել «Дождь» հեռուստաընկերության լրագրող, նախագահի թեկնածու առաջադրված Քսենյա Սոբչակը։

«Քանի որ Դուք բանավեճերի չեք մասնակցում, Ձեզ հետ այլ կերպ շփվել հնարավոր չէ, այդ պատճառով որոշեցի այս կերպ հարցս ուղղել։ Խնդիրն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին կա՛մ թույլ չեն տալիս մասնակցել ընտրապայքարին, կա՛մ խոչընդոտներ են ստեղծում։ Ես դա ինձ վրա եմ զգում։ Օրինակ, Ալեքսեյ Նավալնիին նույնպես թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին։ Նրան ևս խոչընդոտում են, մարդիկ շփվելիս վախենում են, տարածքներ վարձակալելիս խնդիրներ են առաջացնում։ Ես գիտեմ, որ Ռուսաստանում ընդդիմադիր լինելը նշանակում է, որ կա՛մ քեզ կսպանեն, կա՛մ կբանտարկեն։ Ինչո՞ւ է իշխանությունը վախենում արդար մրցակցությունից»,-հարցրել է Սոբչակը Պուտինին։

Վերջինն էլ պատասխանել է, որ ընդդիմությունը մարդկանց պետք է ներկայանա հստակ ծրագրով, իսկ բոլորին դեմ գնալը ընդդիմադիր գործողությունների ծրագիր չէ․

«Դուք ուզում եք, որ մեզանում էլ հրապարակներում վխտան տասնյակ սաակաշվիլինե՞ր։ Նրանց, ում հիշատակեցիք, Սահակաշվիլիի ռուսական տարբերակն են։ Եվ ուզում եք՝ նման սահակաշվիլիները ապակայունացնե՞ն երկիրը։ Մեր երկրի բնակչության զգալի մասը չի ուզում դա և թույլ չի տա այդ ամենը»։

Մանրամասները՝ տեսանյությում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը