Լրահոս

16.12.2017 16:28


Թիվ 44 երթուղու ավտոբուսում և թիվ 2 երթուղու միկրոավտոբուսում գողություն է կատարվել

Թիվ 44 երթուղու ավտոբուսում և թիվ 2 երթուղու միկրոավտոբուսում գողություն է կատարվել

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 1980 թ. ծնված Անուշ Գ.-ից հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17.30-ին, Երևանի Աբովյան փողոցում նկատել է, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

***

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.00-ին, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ից 15.55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1948 թ. ծնված Գայանե Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 5.000 դրամ, անցաթուղթ և զեղչի քարտեր՝ պատճառելով 7.000 դրամի վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը