Լրահոս

Հունվար 03, 2018 12:25

Ծեծկռտուք «Վենետիկյան պալատ»-ում. կասկածյալների մեջ են ռեստորանի սեփականատիրոջ որդին ու անվտանգության աշխատակիցը

Ծեծկռտուք «Վենետիկյան պալատ»-ում. կասկածյալների մեջ են ռեստորանի սեփականատիրոջ որդին ու անվտանգության աշխատակիցը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի 38/4 հասցեի՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։00-ի սահմաններում նշված ռեստորանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ՝ 25-ամյա Արման Աբելյանի և Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտայի 13 շենքի բնակիչ՝ 20-ամյա Արման Աբովյանի և ոմն Հայկի միջև։ Ծեծկռտուքի հետևանքով Ա. Աբելյանը մարմնի տարբեր մասերին վնասվածքներ է ստացել։ Ոստիկանները պարզել են, որ Ա. Աբովյանը նշված ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին է, իսկ ոմն Հայկը, ըստ տեղեկությունների, նշված ռեստորանում աշխատում է որպես անվտանգության աշխատակից։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Հայկի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեփականատիրոջ տղան տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև ստորագրությամբ բաց է թողնվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Նախնական տվյալներով՝ 10 օրական երեխան մահացել է թոքաբորբից

Նախնական տվյալներով՝ 10 օրական երեխան մահացել է թոքաբորբից

Հունվար 19, 2018 20:57 Պարզվել է դիահերձումից հետո։
Բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հունվար 19, 2018 20:48 Ապարանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել

Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել

Հունվար 19, 2018 20:16 Օդի ջերմաստիճանը 3 աստիճանով գերազանցել է 1976թ․ գրանցված ռեկորդը:
Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվար 19, 2018 19:45 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Թիվ 5 երթուղու ավտոբուսում պայուսակից դրամապանակ են գողացել

Թիվ 5 երթուղու ավտոբուսում պայուսակից դրամապանակ են գողացել

Հունվար 19, 2018 19:21 Դրա մեջ եղել է 43.000 դրամ և բանկային քարտ:
Հունվարի 19-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Հունվարի 19-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Հունվար 19, 2018 17:52 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ նա սպանվել է «հայկական կողմի կրակոցից»:
Ամենաշատ պարտքեր ունեցող եվրոպական ֆուտբոլային ակումբների ցանկում 3 թուրքական ակումբ կա

Ամենաշատ պարտքեր ունեցող եվրոպական ֆուտբոլային ակումբների ցանկում 3 թուրքական ակումբ կա

Հունվար 19, 2018 17:12 «Գալաթասարայը», «Ֆեներբահչեն» և «Բեշիքթաշը»։
Սերժ Սարգսյանի եղբայրը միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Սերժ Սարգսյանի եղբայրը միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հունվար 19, 2018 17:09 Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթը կայանալու է մարտի 6-ին:
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը դատարանի առաջ կկանգնի մանկապղծության մեղադրանքով (տեսանյութ)

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը դատարանի առաջ կկանգնի մանկապղծության մեղադրանքով (տեսանյութ)

Հունվար 19, 2018 16:21 Մեղադրվում է 13-ամյա աղջկա հետ սեռական կապի մեջ մտնելու համար։
Կոկոսը դարձել է ԱՄՆ-ում առավել պահանջված մթերքներից մեկը

Կոկոսը դարձել է ԱՄՆ-ում առավել պահանջված մթերքներից մեկը

Հունվար 19, 2018 15:46 Օգտակար հատկություններ ունի։
Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել

Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել

Հունվար 19, 2018 15:20 Այժմ անհրաժեշտություն չկա։
Վենգեր. «Կարծում եմ` Մխիթարյանը կարող է փոխարինել Սանչեսին»

Վենգեր. «Կարծում եմ` Մխիթարյանը կարող է փոխարինել Սանչեսին»

Հունվար 19, 2018 14:59 «Այս տրանսֆերն ավելի հեշտ կլինի մարսելը»։
Մամեդյարով․ Համանախագահները մի շարք կրեատիվ առաջարկներ են ներկայացրել

Մամեդյարով․ Համանախագահները մի շարք կրեատիվ առաջարկներ են ներկայացրել

Հունվար 19, 2018 13:01 Բանակցությունները տևել են շուրջ վեց ժամ:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են (տեսանյութ)

Հունվար 19, 2018 12:25 Սերժ Սարգսյանը ցանկալի է համարել, որ ՀՀ 4-րդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում։