Խմբագրական

Հունվար 10, 2018 11:44

Ո՞րն է ապագա վարչապետի առաքելությունը

Ո՞րն է ապագա վարչապետի առաքելությունը

Ցանկացած պետության ցանկացած իշխանություն որոշակի հանրային առաքելություն է ձևակերպում՝ անկեղծորեն հավատալով այդ առաքելությանը և քրտնաջան աշխատելով այդ առաքելության ի կատար ածման ուղղությամբ:

Ցանկացած պետության ցանկացած իշխանություն նախանշում է իր ղեկավարած պետության տեղն ու դերը տարածաշրջանում և, ինչու ոչ, նաև աշխարհում:

Շատ հնարավոր է, որ այդ առաքելությունն անիրականանալի լինի, բայց ամեն դեպքում առաքելությունը ամրագրվում է՝ հիմքում ունենալով հանրային որոշակի շերտի աջակցություն:

Օրինակ՝ ամերիկյան իշխանության առաքելությունը «ամերիկյան երազանքի» կյանքի կոչման հնարավորության ապահովումն է ԱՄՆ քաղաքացիների համար: Համենայնդեպս մի ժամանակ այդպես էր: Թե հիմա ինչպես է, Թրամփը կիմանա:

Պինոչետը Չիլիում իշխանությունն ուժով վերցրեց: Նա իր առաքելությունը ձևակերպեց կոշտ փոփոխությունների դաշտում: Ռազմական այդ դիկտատուրան գնաց մոնետարիստական հայեցակարգով տրանսֆորմացիայի: Թե ինչ գնով և ինչ արդյունքներով, գիտենք բոլորս: Հիմա Պինոչետին ոմանք մեղադրում են: Հարցը տվյալ դեպքում, սակայն, մեղադրանքի ճիշտ կամ սխալ լինելը չէ: Հարցն այն է, որ նա իշխանությունը վերցրեց կոնկրետ առաքելությամբ և կոնրետ արդյունքներ ապահովեց:

Շատ հստակ առաքելությամբ իշխանության եկավ Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն: Այդ առաքելության իրականացումը հանգեցրեց սինգապուրյան տնտեսական հրաշքի, որը մինչև հիմա հանդիսանում է շատերի ոգեշնչման աղբյուրը:

Ստալինն ուզում էր սոցիալիստակոմունիստական երկիր կառուցել առանձին վերցրած ԽՍՀՄ-ում (բոլոր երկրների պրոլետարների միավորումը թողնվել էր հետոյի): Նա համարում էր, որ իրեն չեն թողնում աշխատել Տրոցկին ու էլի ահագին քանակի մարդիկ: Դրանց բոլորին Ստալինը վերացրեց, իսկ թե ինչ եղավ առաքելության հետ, թող պատմաբանները գնահատեն:

Ստալինից հետո եկավ Խրյուշչովը (Բերիան ու Մալենկովը տարբեր մեթոդներով հեռացվեցին բուն իշխանությունից ու տրիումվիրատը փլվեց) և որպես առաքելություն ձևակերպեց ԱՄՆ-ին հասնելն ու անցնելը: Նա անկեղծ էր իր ձգտման մեջ: Այլ հարց է, որ վերջում Խրյուշչովը մնաց իր «կուկուռուզի» հետ մեն-մենակ:

Խրյուշչովին փոխարինած Բրեժնևը (պալատական հեղաշրջումները ոչ ժողովրդավարական երկրների անբաժան ուղեկիցներն են) աչքի ընկավ առաքելության բացակայությամբ ու սկսվեցին լճացման տարիները, որոնք ի վերջո հանգեցրեցին Սովետի փլուզման (Անդրոպովը չհասցրեց իր դերժինսկիական առաքելությունն իրականացնել, իսկ Չեռնենկոն առաքելության մասին մտածելու հավես ու կարողություն չուներ. նա անհուսալի հիվանդ էր, դե իսկ Գորբաչովը շփոթել էր նպատակն ու միջոցը, ձևն ու բովանդակությունը, ինչի արդյունքում ստիպված էր արձանագրել, որ «պրոցես պաշոլ» և ինքն այդ պրոցեսի հետևից չի հասցնում):

Հարևան ու թշնամական Ադրբեջանում Ալիևն էլ իր իշխանության առաքելությունն է ձևակերպել: Դա Ղարաբաղի գրավումն է: Եվ ոչ միայն Ղարաբաղի: Այդ առաքելության իրականացումը, բնականաբար, մենք ամեն գնով պետք է թույլ չտանք, բայց փաստն այն է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ առաքելության կյանքի կոչման համար: Ալիևը հետևողական է ու նպատակասլաց: Ռազմական ոլորտից մինչև դիվանագիտական ոլորտ. ամեն ինչ ծառայեցվում է այդ առաքելությանը:

Իսկ ի՞նչ առաքելություն է ձևակերպում հայաստանյան իշխանությունը:

Այս օրերին միայն քննարկվում է, թե ով է լինելու ՀՀ վարչապետը ապրիլից հետո (այդ հարցն իրականում լուծվել է նախորդ տարվա ապրիլին՝ 10.000 դրամանոցների օգնությամբ), բայց պետք է առաջնայինը ապագա վարչապետի առաքելության հարցի քննարկումը լինի:

Շրջանառվող անուններից որևէ մեկը առաքելություն չի ձևակերպել: Եթե մի կողմ թողնենք կենացային հայտարարությունները (4 միլիոնանոց Հայաստան, մարդա 10.000 դոլարի ՀՆԱ (փաստորեն, 10.000-ը կլոր ու մոգական թիվ է իշխանության համար՝ լինի այն դրամ, թե դոլար)), ապա առարկայական ոչինչ չի արվում ու ոչինչ չի ասվում իրական անելիքների ու այդ անելիքի ճանապարհային քարտեզի մասին:

Եթե որպես առաքելություն է հրամցվում «Ազգ-բանակ» «ռազմահայրենասիրական» գաղափարը, ապա «Ազգ-բանակին» ՀՀ քաղաքացիների մի մասն արձագանքել է իր որդիներին ՀՀ քաղաքացիությունից հանելու քայլով, քանզի պետության լեգիտիմության հարց է առաջացել: Պետության լեգիտիմության խնդիրն էլ հանրային առաքելության բացակայության հետևանք է: Եթե կա միայն մասնավոր շահ ապահովող առաքելություն, ապա բնական է, որ քաղաքացու արձագանքը պետք է լինի կա՛մ ապստամբությունը, կա՛մ արտագաղթը («քաղաքականություն» երևույթը գնդակահարվել է, իսկ քաղաքական դաշտը վերածվել է «քաղաքական դինոզավրերի» հավաքատեղիի):

Հայաստանյան իշխանությունները բոլոր տիպի քեֆեր անելու իրավունքը պահել են իրենց, բացի «բանակի քեֆից», քանի որ «բանակի քեֆ» անելու պարտականությունը թողել են բացառապես շարքային քաղաքացուն: Իսկ դա շատ լուրջ հարված է մեր պետության հիմքերին:

Անառաքելություն իշխանությունները բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում վերածվում են բրեժնևաչեռնենկոյական համակարգերի և արդյունքում ...

Մի խոսքով, ներկայիս թամաշան ոչ մի լավ բան չի խոստանում: Եթե մենք այս տարածաշրջանում ու այս մարտահրավերներով մեզ այնպիսի շռայլություն թույլ տանք, ինչպիսին անառաքելություն իշխանություն ու պետություն ունենալն է, ապա ամեն ինչ շատ վատ ավարտ կունենա: Այնպես որ, բոլոր մտածող ու մտահոգ քաղաքական մարդիկ պետք է մի կողմ դնեն եղած-չեղածը և լուծումներ տան՝ գնալով անսպասելի ու ոչ ստանդարտ քայլերի: Սա արդեն իշխանության հարց չէ: Հարցը պետության լինել-չլինելուն է վերաբերում:

Գալուստսահակյանների Հայաստանին պետք է առաքելություն ունեցող և արժանապատիվ Հայաստան հակադրել:

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ո՞րն է ապագա վարչապետի առաքելությունը

Ո՞րն է ապագա վարչապետի առաքելությունը

Հունվար 10, 2018 11:44 Շրջանառվող անուններից որևէ մեկը առաքելություն չի ձևակերպել: Եթե մի կողմ թողնենք կենացային հայտարարությունները, ապա առարկայական ոչինչ չի արվում ու ոչինչ չի ասվում:
Ինչպիսի՞ն կլինի քաղաքական 2018-ը

Ինչպիսի՞ն կլինի քաղաքական 2018-ը

Հունվար 01, 2018 10:25 2018-ի քաղաքական զարգացումները կանխորոշվել են 2015-ի դեկտեմբերի 2-ին (սահմանադրական հանրաքվե) և 2017-ի ապրիլի 2-ին (խորհրդարանական ընտրություններ):
Ի՞նչ որոշում կկայացնի Սամվել Բաբայանի գործով դատավորը

Ի՞նչ որոշում կկայացնի Սամվել Բաբայանի գործով դատավորը

Նոյեմբեր 24, 2017 11:20 Դատավոր Արշակ Վարդանյանին չես նախանձի: Նրանից հիմա պահանջում են ադրբեջանցիներից ավելի ադրբեջանցիություն անել՝ 7 տարով անազատության մեջ պահել Բաբայանին:
Դատավարությունից հետո և պատերազմից առաջ

Դատավարությունից հետո և պատերազմից առաջ

Նոյեմբեր 14, 2017 23:55 Շատ խորհրդանշական է, որ երբ Ղարաբաղի հարցում ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում, Հայաստանում դատում են «կոմանդույուշչի» Սամվել Բաբայանին:
Արժանի՞ ենք արդյոք անկախ պետություն ունենալուն

Արժանի՞ ենք արդյոք անկախ պետություն ունենալուն

Սեպտեմբեր 21, 2017 15:50 Հիմա սև ամպեր են կուտակվել մեր անկախ պետության գլխավերևում, քանզի քաղաքական իշխանությունը ձախողել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Ինչ է սպասվում Հայաստանում. տնտեսաքաղաքական փոփոխությունների հնարավոր սցենարների մասին

Ինչ է սպասվում Հայաստանում. տնտեսաքաղաքական փոփոխությունների հնարավոր սցենարների մասին

Մայիս 30, 2017 10:35 Հայաստանի գրեթե բոլոր մակրոքաղաքական խնդիրները տնտեսական կյանքի արտացոլանքն են:
Ինչպես է հանձնվում Շուշին, և ինչպես այն ազատագրել

Ինչպես է հանձնվում Շուշին, և ինչպես այն ազատագրել

Մայիս 09, 2017 14:30 Շուշին կրկին պետք է ազատագրել՝ մեր երկրի ներսում իրավիճակ փոխելով: Արտաքին թշնամին վտանգավոր չէ: Վտանգը ներսում է:
«Ազգ-ընտրազանգվածից» մինչև «ազգ-բանակ»

«Ազգ-ընտրազանգվածից» մինչև «ազգ-բանակ»

Ապրիլ 22, 2017 07:45 Անգաղափար իշխանությունը փողով միայն վարձկաններ կարող է պահել, մեկ էլ՝ «ռեյտինգային» թեկնածուներ:
Ինչի մասին են «լռում» Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը

Ինչի մասին են «լռում» Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը

Դեկտեմբեր 21, 2016 01:40 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տերպետրոսյանական բանաձևի համաձայն՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում:
«Haqqin.az»-ը «սենսացիոն» է որակել Տեր-Պետրոսյանի ելույթը

«Haqqin.az»-ը «սենսացիոն» է որակել Տեր-Պետրոսյանի ելույթը

Դեկտեմբեր 19, 2016 10:25 ՀԱԿ առաջնորդի մոտեցումներն ամբողջությամբ տեղավորվում են, այսպես կոչված, «Բաքվի խաղաղության պլատֆորմի» շրջանակներում:
Ի՞նչ անել. ախտորոշում, ախտահանում, սանացիա և սանիտարական հատում

Ի՞նչ անել. ախտորոշում, ախտահանում, սանացիա և սանիտարական հատում

Նոյեմբեր 02, 2016 01:35 Անդրանիկ Թևանյան. «Մեր երկիրը հայտնվել է անորոշության, տնտեսական ծուղակի և արատավոր փակ շղթայի մեջ»:
Ապստամբության իրավունքի մասին

Ապստամբության իրավունքի մասին

Հուլիս 26, 2016 10:25 Սերժ Սարգսյանը որևէ պետական առաքելություն չունի. նա տապալել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, ձախողվել է պետականաշինության գործում և պետք է հեռանա, բայց շատ կարևոր է, որ նա հեռանա առանց ցնցումների:
Պատրաստ լինել երեք սցենարի

Պատրաստ լինել երեք սցենարի

Հունիս 10, 2016 10:00 Ֆորսմաժորային իրավիճակ կարող է առաջանալ, եթե Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանը գնա կազանյան, այն է՝ հակամարտության կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակով:
Ինչ է առաջարկում Սամվել Բաբայանը

Ինչ է առաջարկում Սամվել Բաբայանը

Հունիս 02, 2016 14:38 Մի բան է, երբ գնահատական է տալիս ինչ–որ մեկը, և այլ բան, երբ գնահատական տվողը գործի մասնագետն է։
Սկսենք երկրի ներսից

Սկսենք երկրի ներսից

Մայիս 09, 2016 00:05 Ներկայումս գործող համակարգի ու այդ համակարգի շալակը հեծածների մնալու դեպքում մեզ նոր պարտություններ են սպասվում: Ու քանի որ մենք դատապարտված ենք հաղթանակի, ուստի պետք է սկսել տնաբույծ թրքաբոլշևիկներից:
Չորսօրյա պատերազմի ռազմական դասերը և եզրակացությունները

Չորսօրյա պատերազմի ռազմական դասերը և եզրակացությունները

Ապրիլ 25, 2016 00:10 Եթե մինչև ապրիլի 2-ը մենք, օրինակ, Թալիշին կից բլրակի վրայից վերահսկողության տակ էինք պահում ադրբեջանական բնակավայրերը, ապա հիմա հակառակ պատկերն է: Կրակի տակ է հայտնվել Թալիշը:
Չորսօրյա պատերազմը և ՌԴ–ի «չեչենական» հիվանդությունը

Չորսօրյա պատերազմը և ՌԴ–ի «չեչենական» հիվանդությունը

Ապրիլ 21, 2016 11:35 Ամենաշատ քննարկվող թեմաներից է այն, թե ինչու է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ն Ադրբեջանին զենք վաճառում։ Ճիշտ հարցադրում է, բայց հասցեատերն ու շեշտադրումն են սխալ։
Հայաստանի կեղծ և իրական օրակարգերը

Հայաստանի կեղծ և իրական օրակարգերը

Ապրիլ 14, 2016 21:45 Անդրանիկ Թևանյան. «Քաղաքական կոմերցիան պետք հստակ տարանջատել «հայրենասիրություն» հասկացությունից»։
Սամվել Բաբայանի նամակն ու «գառների» լռությունը

Սամվել Բաբայանի նամակն ու «գառների» լռությունը

Ապրիլ 13, 2016 13:40 Բաբայանի նամակն այն հարցը չէ, որ լռության մատնվի: Սարգսյանը զգուշացված է եղել: Հարց՝ ի՞նչ է արել նա դրանից հետո:
Ինչու և ինչի շուրջ համախմբվել

Ինչու և ինչի շուրջ համախմբվել

Ապրիլ 13, 2016 10:02 Անդրանիկ Թևանյան. «Հիշո՞ւմ եք, թե 2008-ին ինչպես էր Արտաշես Գեղամյանը աշխարհաքաղաքական ցունամի ներկայացնում ու դրանով հիմնավորում ընդդիմադիր դիրքերից Սերժ Սարգսյանի հետ համախմբվելու իր որոշումը:»