Քաղաքական

Հունվար 13, 2018 09:18

2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի. ամերիկացի վերլուծաբաններ

2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի. ամերիկացի վերլուծաբաններ

2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն.

«Կարծում եմ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից եւ դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որեւէ մեկի շահերից»:

Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը.

«Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է. այն օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ եւ զզվելի քաղաքականություն է»:

Դեսպան Հերբսթի խոսքով, ստատուս քվոյի պահպանումը նշանակում է նաեւ կարգավորման բացակայություն.

«Պետք է ասեմ նաեւ, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որեւէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»:

Այդ մոտեցումը կիսում է նաեւ ամերիկյան ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը.

«Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաեւ առաջիկա գարնանը որեւէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»:

Իրավիճակը սակայն կարող է փոխել որեւէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը.

«Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում բռնի պատերազմ սկսվի»:

Այնուամենայնիվ, Սթիվեն Բլանկի խոսքով, Միացյալ Նահանգները փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել.

«Վրաստանին պաշտպանական «Ջավելին» հակատանկային զենքի վաճառքն ու Պակիստանի ամերիկյան օգնության կասեցումը նշանակում է, որ Հարավային Կովկասի կարեւորությունը նաեւ որպես Աֆղանստանում ամերիկյան ուժերի համար բարձրանում է»:

Դեսպան Հերբսթի կարծիքով նույնպես, թեեւ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ակնկալում ենք՝ Փալոնեի օրինագիծը նոր ազդակ կհաղորդի Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը. ԱՀ ԱԳՆ

Ակնկալում ենք՝ Փալոնեի օրինագիծը նոր ազդակ կհաղորդի Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը. ԱՀ ԱԳՆ

Հունվար 19, 2018 12:03 Ողջունում են «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ է հանդես եկել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ է հանդես եկել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

Հունվար 19, 2018 11:27 Նախատեսում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել։
Շարմազանով․ Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին

Շարմազանով․ Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին

Հունվար 18, 2018 21:16 Առաջադրելու են մի անձի, որի անունը շատերը հավանական համարել են:
Կրակովում ավարտվել է Նալբանդյան-Մամադյարով հանդիպումը

Կրակովում ավարտվել է Նալբանդյան-Մամադյարով հանդիպումը

Հունվար 18, 2018 20:03 Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողը վիրավորվել է մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողը վիրավորվել է մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս

Հունվար 18, 2018 17:49 Աջ ազդրի վերին երրորդականի հատվածում հրազենային-գնդակային վիրավորում է ստացել:
Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հունվար 18, 2018 09:23 Նախատեսված է Մամեդյարովի հետ հանդիպում։
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Հունվար 17, 2018 15:39 «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով։
Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը

Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը

Հունվար 17, 2018 12:34 Նաև Արևելյան Ուկրաինայում, Վրաստանում և Մերձդնեստրում:
Հայտնի է, թե երբ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սամվել Բաբայանի դիմումը

Հայտնի է, թե երբ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սամվել Բաբայանի դիմումը

Հունվար 17, 2018 11:00 Պահանջել է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ։
Ուղիղ միացում ԱԺ նիստից

Ուղիղ միացում ԱԺ նիստից

Հունվար 17, 2018 09:45 Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 39 հարց, հերթական նիստերի օրակարգում՝ 26 հարց:
Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպել է մտավորականների հետ և խոսել ապագա նախագահի մասին

Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպել է մտավորականների հետ և խոսել ապագա նախագահի մասին

Հունվար 16, 2018 20:33 Պետք է լինի մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել։
Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Հունվար 16, 2018 13:18 Մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը, Ադրբեջանն ու Թուրքիան՝ անազատ:
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Հունվար 16, 2018 13:05 Անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Հայտնի է Նալբանդյան-Մամադյարով հանդիպման օրն ու վայրը

Հայտնի է Նալբանդյան-Մամադյարով հանդիպման օրն ու վայրը

Հունվար 16, 2018 11:55 Հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ։
Վահրամ Բաղդասարյան․ Կգերադասեի, որ ընդհանրապես կուսակցական չլիներ նախագահը

Վահրամ Բաղդասարյան․ Կգերադասեի, որ ընդհանրապես կուսակցական չլիներ նախագահը

Հունվար 15, 2018 13:12 Չափորոշիչներից մեկը սփյուռքում ընդունված լինելն է:
Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները «որսացել են» օդային թիրախները

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները «որսացել են» օդային թիրախները

Հունվար 15, 2018 11:53 Զորավարժությանը ներգրավվել են շուրջ 50 զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական և ավիացիոն տեխնիկա։
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում

Հունվար 15, 2018 10:56 Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում՝ Արցախի և Ադրբեջանի սահմանին։