Կարծիք

Հունվար 14, 2018 09:37

Երևի կյանքի ամենահաճելի երկրորդ զգացումը գիտելիքի ձեռքբերումն է

Երևի կյանքի ամենահաճելի երկրորդ զգացումը գիտելիքի ձեռքբերումն է

Ընդհանրապես Արևմուտքում գիտությամբ զբաղվող մարդիկ մի շատ կարևոր բան են հասկացել՝ եթե իրենց հայտնագործությունը չեն կարող տվյալ ոլորտից հեռու մարդկանց մատչելի լեզվով բացատրել, ապա իրենք ձախողում են:

Դրա համար նրանք երկար ժամանակ է՝ փորձում են գիտությունը հանրամատչելի դարձնել, որի համար կար հիմնավոր պատճառ՝ նախ գիտությունը ֆինանսավորվում է քաղաքացիների հարկերից, հետո էլ այդ ֆինանսավորումը շարունակելու համար պետք է հանրային աջակցություն ստանալ: Ահագին մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի գիտության հաջողությունները, ինչպես նաև խնդիրները հանրամատչելի դառնան:

Այդ պատճառով նույնիսկ ի հայտ են եկել այսպես կոչված գիտության ժողովրդականացնողներ՝ Կառլ Սագան, Նիլ Դեգրաս Թայսոն, Բիլ Նայ և ուրիշներ: Էս մարդիկ հանրամատչելի լեզվով գիտության ձեռքբերումները սկսել են ներկայացնել հանրությանը, որպեսզի մարդիկ ավելի գնահատեն գիտությունը և ավելի շատ մարդ սկսի զբաղվել գիտությունով: Շատ հեղինակներ սկսել են հասկանալ, թե ինչքան կարևոր է իրենց հայտնագործությունները հանրամատչելի ու ժողովրդական դարձնելը:

Արդյունքում այսօր չլինելով մասնագետ՝ կարելի է շատ հեշտ կարդալ տարբեր ոլորտներում գիտության ձեռքբերումների մասին, որովհետև ոլորտի գիտնականներ կան, որոնք շատ պարզ ձևով կարողանում են մատուցել ոլորտի ձեռքբերումները: Այսօր շատ հեշտ կարելի է ծանոթանալ աստղաֆիզիկայի, գենետիկայի, բժշկության, տիեզերագնացության, կենսաբանության ոլորտի հաջողություններին ու խնդիրներին:

Հաճախ մարդիկ մտածում են, որ դժվար կլինի կարդալ այլ ոլորտների մասին, որովհետև չափազանց շատ գիտելիք է պետք, բայց իրականում էդպես չի, գիտությունն այնքան հանրամատչելի են դարձրել, որ ցանկացած հետաքրքրված մարդ կարողանա հեշտ մուտք գործի, ոլորտի մասին պատկերացում կազմի ու մտածի:

Երևի կյանքի ամենահաճելի երկրորդ զգացումը գիտելիքի ձեռքբերումն է: Մեր ծնված օրվանից մենք փորձում ենք բացահայտել աշխարհը մի շարք զգացումներով, գիտությունը այդ զգացումները մի նոր մակարդակի է բարձրացնում: Փորձեք այդ զգացումը հնարավորինս շատ ունենալ: Մի վախեցեք մտնել անծանոթ ոլորտ, նամանավանդ՝ աստղագիտություն․ երևի մենք ապրում ենք աստղագիտության ոսկե դարում, որի հայտնագործությունները փոխում են մեր բոլոր պատկերացումները կյանքի, աշխարհի ու տիեզերքի մասին:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

ՔՊ-ն վերածվում է հերթական իշխանության կուսակցության

ՔՊ-ն վերածվում է հերթական իշխանության կուսակցության

Հոկտեմբեր 15, 2018 20:40 Այդ պարագայում ՔՊԿ-ն ունի զարգացման երեք տարբերակ։
Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին

Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին

Հոկտեմբեր 15, 2018 12:13 «Չորով» խլելո՞ւ են այդ հանքը, թե՞ ոչ:
Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը

Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը

Հոկտեմբեր 15, 2018 09:24 Հիշեցնենք դրա մանրամասները։
Կա, այնուամենայնիվ, մի բնագավառ, որտեղ իրավիճակ չի փոխվել

Կա, այնուամենայնիվ, մի բնագավառ, որտեղ իրավիճակ չի փոխվել

Հոկտեմբեր 14, 2018 11:30 Լավ էլի, Չիպոլինոյի թիմին էլ պարտվե՞ս։
Ահա հարցեր, որոնց պատասխանը պետք է լիներ ձեր նախընտրական ծրագրում

Ահա հարցեր, որոնց պատասխանը պետք է լիներ ձեր նախընտրական ծրագրում

Հոկտեմբեր 14, 2018 11:20 Փոխարենը՝ սև ու սպիտակ, հակահեղափոխական, ասֆալտին փռել․․․
Չի կարելի զբաղվել քաղաքականությամբ ու չհավակնել իշխանության

Չի կարելի զբաղվել քաղաքականությամբ ու չհավակնել իշխանության

Հոկտեմբեր 13, 2018 19:12 Զգուշանալ է պետք, երբ ասում են՝ ինչ անում ենք, ազգի համար ենք անում։
Այդ գործիքակազմը մերժված իշխանությանն է

Այդ գործիքակազմը մերժված իշխանությանն է

Հոկտեմբեր 12, 2018 15:12 Քաղաքական մրցակիցների ու քննադատների հետ խնդիրները լուծել են ագրեսիայով, բռնությամբ ու հետապնդումներով։
Հեղափոխությունները բերում են նոր աշխարհայացք, նոր կարգախոսներ ու նոր խորհրդանիշներ

Հեղափոխությունները բերում են նոր աշխարհայացք, նոր կարգախոսներ ու նոր խորհրդանիշներ

Հոկտեմբեր 12, 2018 10:16 Հայկական հեղափոխությունն ինչ նոր արժեք է ավելացրել:
Միանման գործողություն և հակառակ պահանջներ. Ամուլսարից մինչև Ալավերդի

Միանման գործողություն և հակառակ պահանջներ. Ամուլսարից մինչև Ալավերդի

Հոկտեմբեր 11, 2018 13:47 Մենք գործ ունենք միանման գործողության, բայց ոչ միանման պահանջների հետ:
Չնմանվեիք նախորդներին

Չնմանվեիք նախորդներին

Հոկտեմբեր 11, 2018 11:12 Է լավ, գոնե հայաստանյան լրատվամիջոցին հայտնեիք, թե երբ եք հրաժարական տալիս։
Հայաստանի պրոբլեմը «իշխանական կուսակցություն» երևույթն է

Հայաստանի պրոբլեմը «իշխանական կուսակցություն» երևույթն է

Հոկտեմբեր 11, 2018 10:51 Երբ իշխանության եկած կուսակցությունը վերցնում է վերջին գյուղը։
Հայաստանում բիզնես գրավչությունը գնալով կնվազի

Հայաստանում բիզնես գրավչությունը գնալով կնվազի

Հոկտեմբեր 10, 2018 20:10 Ինչպե՞ս պետք է դրա տեղը լրացնենք՝ փոքր ու միջին բիզնեսին «սեղմելո՞վ»:
Մնում է նոր թեմա գտնել Փողոցին զբաղեցնելու համար

Մնում է նոր թեմա գտնել Փողոցին զբաղեցնելու համար

Հոկտեմբեր 09, 2018 18:05 Հաջորդ թեման կարող են լինել արտաքին վտանգներն ու արտաքին թշնամին։
«Դուխով» տղերքը հանձնվում են

«Դուխով» տղերքը հանձնվում են

Հոկտեմբեր 09, 2018 11:14 Նիկոլի ոտքերի տակ բախտ որոնում։
Սրա՞նք էին «հակահեղափոխականները»․ սովորական մորթապաշտներ են

Սրա՞նք էին «հակահեղափոխականները»․ սովորական մորթապաշտներ են

Հոկտեմբեր 08, 2018 21:51 Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, վարագույրը դեռ չի իջել։
Սահմանադրական և քաղաքական ճգնաժամին բնորոշ երևույթներին կգումարվի իրավական քաոսը

Սահմանադրական և քաղաքական ճգնաժամին բնորոշ երևույթներին կգումարվի իրավական քաոսը

Հոկտեմբեր 08, 2018 09:52 Այս բառակապակցությունների շահարկումը թաքցնում է իրական անիշխանությունը։
Սա փակ աչքերով ընտրություն է լինելու

Սա փակ աչքերով ընտրություն է լինելու

Հոկտեմբեր 07, 2018 22:01 Ընտրելու ենք ընտրության բացակայության պայմաններում: