Աշխարհ

16.01.2018 08:12


«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»

Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ուժերը չափեց «Սթոք Սիթիի» հետ և հաղթեց 3:0 հաշվով:

Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան Անտոնիո Վալենսիան, Անտոնի Մարսիալը և Ռոմելու Լուկակուն:

«Կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Սթոք Սիթին» 20 միավորով 18-րդ տեղում է:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի»՝ 3:0

Գոլերը՝ Վալենսիա (9), Մարսիալ (38), Լուկակու (72)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը