Լրահոս

16.01.2018 09:22


Երևանում 40-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Mercedes-ով բախվել է BMW X5-ին և Lexus-ին. կան վիրավորներ

Երևանում 40-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Mercedes-ով բախվել է BMW X5-ին և Lexus-ին. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 01:00-ի սահմաններում Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ, 40-ամյա Դավիթ Վարդանյանը իր վարած Mercedes մակնիշի Օ 626 ՕE 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ, 39-ամյա Հովհաննես Հմայակյանին պատկանող BMW X5 մակնիշի 79 NR 777 համարանիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 39-ամյա Ալեքասանդր Մհերյանին պատկանող Lexus մակնիշի 07 TV 017 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Վարդանյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ 34-ամյա Էդիտա Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը