Աշխարհ

16.01.2018 09:29


ԱՄՆ-ում ամուսնական զույգն իր 13 երեխաներին շղթայել է և սովի մատնել (տեսանյութ)

ԱՄՆ-ում ամուսնական զույգն իր 13 երեխաներին շղթայել է և սովի մատնել (տեսանյութ)

Կալիֆորնիայի ոստիկանությունը սարսափելի հանցագործություն է հետաքննում։ Ամուսնական զույգն իր 13 հարազատ երեխաներին, որոնցից ամենակրտսերը 2 տարեկան է, բանտարկված է պահել։

Երեխաները փակված են եղել մութ, կեղտոտ սենյակում, նրանցից ոմանց շղթայով կապել են մահճակալներին։ Երեխաներին կերակրել են ավելի վատ, քան կենդանիներին։ Սննդի և ջրի պակասից նրանք բոլորը խիստ հյուծվել են։

Սկզբում այս պատմությանը քչերն են հավատացել, երբ 17-ամյա աղջիկը վազել է ոստիկանություն և օգնություն խնդրելով հայտնել, որ ծնողները տարիներ շարունակ տանջամահ են անում իր քույրերին և եղբայրներին։ Երբ ոստիկանությունը ժամանել է նշված հասցեով, պարզվել է, որ աղջիկը չի ստում։ Այդ տանը բնակվել են 57-ամյա տղամարդը, 49-ամյա կինը և նրանց հյուծված երեխաները։ Վերջիններին անմիջապես կերակրել են և տեղափոխել հիվանդանոց։

Հարևանների խոսքով, այս ամուսնական զույգը միշտ էլ տարօրինակ պահվածք է դրսևորել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը