Լրահոս

16.01.2018 10:40


ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. վարորդը մահացել է, ուղևորը՝ հոսպիտալացվել

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. վարորդը մահացել է, ուղևորը՝ հոսպիտալացվել

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը