Քաղաքական

16.01.2018 12:35


Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքը կսատարի ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուին (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքը կսատարի ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուին (Տեսանյութ)

Եթե մենք և «Ելք»-ը իրար հետ վերցրած չենք կարող ապացուցել այն ցուցանիշը, որը պետք է, ինչո՞ւ պետք է մասնակցենք, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու «Ծառուկյան» խմբակցությունը չստարեց «Ելք»-ին նախագահի թեկնածուի առաջադրման հարցում։

Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը՝ արդյոք հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետականի առաջադրած թեկնածուին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց.

«Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր մենք չգիտենք, թե այդ թեկնածուն ով է, եթե այսօր մեր ժողովուրդը իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը առանց մեզ որոշում կայացնելու, ներկայացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը»։

Հարցին, թե արդյոք դրական է գնահատում Կարեն Կարապետյանի աշխատանքը՝ Ծառուկյանը հորդորեց այդ հարցն ուղղել քաղաքացիներին՝ պնդելով. «Դուք ձեր վրա զգացեք, անցյալ տարի եք լավ ապրե՞լ, թե՞ այս տարի», - նշեց նա։

Մանրամասները՝ Aysor.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը