Լրահոս

16.01.2018 16:52


«Դեպի եվրատեսիլ» նախագծի ևս հինգ մասնակիցների երգերն արդեն հասանելի են (տեսանյութ)

«Դեպի եվրատեսիլ» նախագծի ևս հինգ մասնակիցների երգերն արդեն հասանելի են (տեսանյութ)

Հունվարի 15-ից «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր դրանցից ևս հինգն արդեն հասանելի են՝

Անգել – Heartbeat

Սևակ Խանաղյան – Քամի

AlternatiV – Stare at me

Կամիլ շոու – Puerto Rico

Տյոմ– Follow the ocean

Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։

«Դեպի եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը