Աշխարհ

16.01.2018 13:40


Սանչեսը համաձայնել է տեղափոխվել «Ման. Յունայթեդ». կողմերը սպասում են Մխիթարյանի համաձայնությանը

Սանչեսը համաձայնել է տեղափոխվել «Ման. Յունայթեդ». կողմերը սպասում են Մխիթարյանի համաձայնությանը

«Արսենալ»-ը պատրաստ է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հետ:

Sky Sport Italia-ի տեղեկություներով՝ չիլիացին արդեն համաձայնեցրել է «կարմիր սատանաներ»-ի հետ անձնական պայմանագրի կետերը: Այժմ մանչեսթերյան ակումբն ու 29-ամյա խաղացողը սպասում են, թե երբ Մխիթարյանը համաձայնության կգա «Արսենալ»-ի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործներ»-ը ցանկանում են իրենց թիմում տեսնել հայազգի ֆուտբոլիստին: Լոնդոնյան ակումբը պնդում է Սանչեսի տեղափոխության գործարքի մեջ ներառել Մխիթարյանի տրանսֆերը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը