Լրահոս

16.01.2018 14:21


Այսօր ավտովթարից զոհվածը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի որդին էր

Այսօր ավտովթարից զոհվածը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի որդին էր

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորը ցավով հայտնում եմ, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռոբերտ Ստեփանի Գալստյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ, Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018, ժամը 17:30-ից։

Հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00, Մարալիկ քաղաքի գերեզմանատանը»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2018 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառ գետը: Ավտոմեքենայի վարորդ Ռ.Գալստյանը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ուղևոր Ա. Տեր-Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը