Աշխարհ

16.01.2018 15:02


Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Կանադա, որտեղ մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին:

Թուրքական «Mynet» լրատվամիջոցի համաձայն՝ մինչ գագաթնաժողովի մեկնարը լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին:

«Թուրքիայի Հանրապետությունը և վերջինիս խորհրդարանը ոչ մեկի պատմության մասին որոշում չի կայացնում: Այդ ամենին սկզբունքորեն դեմ ենք: Մասնավորապես, պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Պատմական հարցերում որոշումներ ընդունել կարողանալու համար նաև պետք է լինեն դատարանի որոշումներ: Օրինակ, ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է»,- ասել է Չավուշօղլուն:

Վերջինս նաև ընդգծել է, որ հայկական լոբբին Կանադայում ակտիվ գործունեություն է ծավալում:

Հիշեցնենք, որ 1950թ. հունիսի 27-ին ՄԱԿ-ը ընդունեց №83 բանաձև, որով կոչ էր արվում ռազմական օգնություն տրամադրել Հարավային Կորեային՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեմ պատերազմում: Թուրքիան ԱՄՆ-ից հետո դարձավ առաջին երկիրը, ով արձագանքեց ՄԱԿ-ի կոչին: Պատերազմի ընթացքում Թուրքիան մի քանի բրիգադներ ուղարկեց, որոնք սակայն ծանրագույն կորուստներ ունեցան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը