Աշխարհ

16.01.2018 21:04


Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան

Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018 փետրվարի 5-ին կայցելի Վատիկան: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը Վատիկան կայցելի Հռոմ Պապ Ֆրանցիսկոսի հրավերով:

Սա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է, որն արդեն մամուլում պատմական է որակվել: Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնելու Երուսաղեմի խնդիրը:

Հիեշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը Թուրքիա այցելել էր 2014 թվականի նոյեմբերի 28-ին՝ դառնալով նորընտիր նախագահ Էրդողանի առաջին արտասահմանյան հյուրը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը