Կարծիք

16.01.2018 22:15


Քեզանից ինչ խեր տեսանք, որ հիմա էլ լեզուներ իմացող թեկնածուիդ ես առաջ մղում

Քեզանից ինչ խեր տեսանք, որ հիմա էլ լեզուներ իմացող թեկնածուիդ ես առաջ մղում

Մարդ, որ ինքը նախագահական երկու ժամկետում որևէ անգամ ուղղակի չի ընտրվել, բայց այնուամենայնիվ զբաղեցնելով այդ պաշտոնը՝ որևէ ծրագրային կամ ոչ ծրագրային խոստում չի կատարել, իր նախագահ «աշխատած» ժամանակահատվածում երկրի ժողովրդի այն հատվածը, որը չի հասցրել արտագաղթել, մեծամասամբ հասցվել է թշվառագույն վիճակի, հիմա իրեն իրավունք է վերապահում ասել, թե ինչ որակներով պետք է օժտված լինի երկրի հաջորդ նախագահը, ու քաղաքական մարմնին հորդորում է ընտրել քաղաքականությամբ երբեք չզբաղված մեկին։

Ախր ո՞նց չասես՝ մարդ աստծո, մի քիչ հնարավորություններիդ ու գործունեությանդ համապատասխան պահիր քեզ էլի, մի քիչ համեստ եղիր, քեզանից ինչ խեր տեսանք, որ հիմա էլ լեզուներ իմացող թեկնածուիդ ես առաջ մղում․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը