Աշխարհ

17.01.2018 09:01


Հրաժեշտ լեգենդին. Ռոնալդինյոն ավարտել է կարիերան (տեսանյութ)

Հրաժեշտ լեգենդին. Ռոնալդինյոն ավարտել է կարիերան (տեսանյութ)

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է կարիերան: Այդ մասին հայտնել է 37-ամյա հարձակվողի եղբայր Ռոբերտո դե Ասիսը:

Ռոնալդինյոյի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը եղել է բրազիլական «Ֆլումինենսեն», որը նա լքել է 2015 թվականի սեպտեմբերին: Վերջին շրջանում Ռոնալդինյոն մասնակցում էր բարեգործական և ցուցադրական հանդիպումների:

«Ռոնալդինյոն ավարտել է կարիերան: Ամեն ինչ վերջացած է: Հնարավոր է՝ ինչ-որ բան մտածենք «Մունդիալ-2018»-ից հետո: Միջոցառումներ կկազմակերպենք Բրազիլիայում, Եվրոպայում և Ասիայում»,- Դե Ասիսի խոսքն է մեջբերում «Globo Esporte»-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կերետարոյի», «Աթլետիկո Մինեյրոյի», «Ֆլամենգոյի», «Միլանի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Գրեմիոյի» կազմում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը