Լրահոս

17.01.2018 19:57


Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում (ֆոտոշարք)

Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում (ֆոտոշարք)

«Հիստոջեն» հայ գերմանական պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնն իր բնույթով եզակի լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն է Հայաստանում: Առողջապահական համակարգում լաբորատորիաները բազմաթիվ են ու տարատեսակ, սակայն նույնքան տարատեսակ են դրանց տված պատասխանները: Այնինչ հայտնի է՝ արդյունավետ բուժման նախապայմանը ճիշտ ախտորոշումն է:

Այժմ ճշգրիտ ախտորոշման, հյուսվածաբանական և հիստոքիմիական բարձրակարգ հետազոտությունների ու կասկածի տեղ չթողնող պատասխան ստանալու հասցեն մեկն է՝ Երեւան, Ադոնցի 6/1, «Հիստոջեն» կենտրոն: Կենտրոնն իր առջեւ դրել է նպատակ՝ Հայաստանում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի առողջական խնդիրների դեպքում պացիենտը ստանա լիարժեք պատասխան, իսկ բուժող բժիշկը դրանց հիման վրա շատ ավելի արդյունավետ բուժում նշանակի: Գործունեության դեռեւս կարճ ժամանակահատվածում գրագետ եւ արագ կազմակերպված, պրոֆեսիոնալ աշխատանքը, գերժամանակակից սարքավորումներով հագեցվածությունն ու գերմանական փորձի վրա հիմնված մոտեցումները շահել են թե պացիենտի, թե բժիշկների վստահությունը:

Ողջ աշխարհում վստահություն վայելող ախտաբանության լաբորատորիայի գերմանական մոդելը «Հիստոջեն»-ը ներդրել է ՀՀ-ում: Կենտրոնի առաջատար ախտաբանները 12-13 տարվա վաղեմության սերտ կապեր ունեն գերմանացի գործընկերների հետ:

Երբ կլինիցիստի եւ ախտաբանի կարծիքների տարամիտում կա, կամ կենտրոնի բժիշկները հետազոտության արդյունքի հարցում վերջնական եզրահանգման չեն գալիս դիմում են գերմանացի գործընկերներին՝ անելու այնպիսի կրկնակի հետազոտություններ, որոնք «Հիստոջենին» դեռ հասանելի չեն: Որոշ դեպքերում թվայնացվում է պատկերն ու ուղարկվում գերմանացի մասնագետների վերջնական եզրահանգմանը, կամ հյուսվածքային պարաֆինային բլոկներ են ուղարկվում՝կախված խնդրից:

«Հիստոջեն» կենտրոն պացիենտը գալիս է արդեն որոշակի նախնական ախտորոշմամբ, երբ հիվանդից բջջային կամ հյուսվածքաբանական նյութը վերցված է: Պատասխանները ստանում են սեղմ ժամկետներում՝ 3-4 օրում:

Կենտրոնում 99 տոկոս ճշգրտությամբ ախտորոշվում են ուռուցքային հիվանդությունները, հյուսվածաբանական հետազոտության միջոցով հստակեցվում է՝ ուռուցք կա՞, թե՞ ոչ, իսկ իմունոհիստոքիմիական հետազոտությունը տալիս է տարբերակիչ ախտորոշում՝ բարորակ-չարորակ ուռուցքների տարանջատմամբ: Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող են նկատել անգամ ամենանախնական փուլում: Հայաստանում «Հիստոջեն»-ը միակ լաբորատորիան է, որտեղ կատարվում են մանկական ուռուցքային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումներ, թոքի քաղցկեղի ALK մուտացիայի որոշում:

MSI հետազոտությունը ևս Հայաստանում իրականացվում է բացառապես այս կենտրոնում՝ իմունոհիստոքիմիականմեթոդով: Հետազոտության շնորհիվ հնարավորություն է տրվում ճշգրիտ ախտորոշել ուռուցքային հիվանդությունը և անհատականացնել հակաուռուցքային թերապիան՝ խուսափելով անարդյունավետ դեղորայքին նշանակումից:

Ախտորոշվում են նաև մեծաթիվ ոչ ուռուցքային հիվանդություններ, մաշկային խնդիրներ: Բացառիկ վերազինման ու մոտեցումների շնորհիվ կենտրոնում կարողանում են նաև պարզել՝ ինչի հետեւանք են պարբերաբար վիժումները և անպտղությունը:

Պրոֆեսիոնալիզմ, ավտոմատացված պրոցեսներ, արագ պատասխաններ ու վստահելի որակ. այս սկզբունքներով են շարժվում կենտրոնի մասնագետները համագործակցելով հայաստանյան բազմաթիվ բուժհաստատությունների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը