Աշխարհ

18.01.2018 13:32


Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. անձնակազմը զոհվել է

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. անձնակազմը զոհվել է

Թուրքիայում Սպարտայի Յալվաչ գավառի Քըրքբաշ գյուղում ռազմական ուսումնական ինքնաթիռ է ընկել:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ ռազմական ուսումնական բեռնատար ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է:

Վթարի հնարավոր պատճառ կարող էր լինել շրջանում տիրող խիտ մառախուղը:

Թուրքիայի ԶՈՒ կողմից հայտարարություն է արվել, որում հաստատվել է վթարի և զոհերի մասին տեղեկությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը