Լրահոս

18.01.2018 14:57


Սպիտակցի Հայկոն վթարի է ենթարկվել

Սպիտակցի Հայկոն վթարի է ենթարկվել

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover-ը վարել է երգիչ Սպիտակցի Հայկոն, ով վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձում էին օգնություն ցուցաբերել Nissan-ի կին վարորդին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը