Աշխարհ

19.01.2018 08:22


«Մխիթարյանը գերազանց խաղացող է և լավ որակներով է օժտված». Գրանիտ Ջակա

«Մխիթարյանը գերազանց խաղացող է և լավ որակներով է օժտված». Գրանիտ Ջակա

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Գրանիտ Ջական խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մասին, ով մոտ օրերս կհամալրի «զինագործներ»-ի շարքերը:

«Ես նրան հիշում եմ դեռ Բունդեսլիգայում հանդես գալու տարիներից: Մի քանի հանդիպում էլ նրա դեմ խաղացել եմ Պրեմիեր լիգայում: Նա գերազանց խաղացող է և լավ որակներով է օժտված: Այս պահին ավելին ասել չեմ կարող, քանի որ չենք կարող իմանալ, թե ինչ կլինի ապագայում»,- շվեյցարացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 2012-ից 2016 թվականներին Ջական հանդես էր գալիս Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կազմում:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը