Աշխարհ

19.01.2018 10:58


Փոլ Մերսոն. «Ես Մխիթարյանի երկրպագուն եմ. նա սենսացիա կլինի Արսենալում»

Փոլ Մերսոն. «Ես Մխիթարյանի երկրպագուն եմ. նա սենսացիա կլինի Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը, որը բազմիցս գովասանքի խոսքեր է հնչեցրել ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, խոսել է հայ ֆուտբոլիստի` լոնդոնյան ակումբ հավանական տեղափոխության մասին: Մասնակցելով «Sky Sports»-ի բանավեճերից մեկին` Մերսոնն ասել է.

«Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ: Ես նրան հետևում էի դեռ «Բորուսիայում», որտեղ Հենրիխը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ու մեծ թվով գոլեր էր հեղինակում: Նա կորցրել է իր խաղը «Մանչեսթեր Յունայթեդում», բայց երբ «Արսենալը» ձեռք բերի նրան, հաշվի առնելով այն, թե նրանք ինչպես են խաղում ու թե ինչպես է Վենգերը առաջ գնում հարձակողական ոճի ֆուտբոլիստների հետ՝ ես կարծում եմ, որ Հենրիխը սենսացիա կլինի»,- ասել է Մերսոնը և հավելել, որ տրանսֆերի իրականցման դեպքում` «Արսենալը» հիանալի ձեռքբերում կունենա:

Հիշեցնենք` «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երեկ անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի փոխանակումը Հենրիխ Մխիթարյանի հետ կարող է ամեն պահի իրականանալ:

Ֆրանսիացի մասնագետը նաև նշել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը և որ նրա աշխատավարձն ու ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ տրանսֆերի իրականացման համար:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը