Աշխարհ

19.01.2018 21:15


Մոուրինյոն «Բարնլի»-ի դեմ խաղի հայտացուցակում չի ընդգրկել Մխիթարյանին

Մոուրինյոն «Բարնլի»-ի դեմ խաղի հայտացուցակում չի ընդգրկել Մխիթարյանին

«Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Բարնլի»-ի դեմ առաջիկա հանդիպման հայտացուցակում: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Մոուրինյոն այս քայլով հայ ֆուտբոլիստին հասկացրել է, որ պետք է հավաքել ճամպրուկներն ու տեղափոխվել «Արսենալ»: Մխիթարյանի հեռանալու դեպքում Ալեքսիս Սանչեսն անմիջապես կհամալրի «կարմիր սատանաներ»-ի շարքերը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում անցկացրել է 15 խաղ, որոնցում աչքի է ընկել 1 գոլով և 5 գոլային փոխանցմամբ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը