Աշխարհ

19.01.2018 23:31


Daily Mail. Մխիթարյանն արտասվել է թիմակիցներին հրաժեշտ տալու ժամանակ

Daily Mail. Մխիթարյանն արտասվել է թիմակիցներին հրաժեշտ տալու ժամանակ

«Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր կայացած թիմի մարզման ժամանակ հրաժեշտ է տվել իր թիմակիցներին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով «կարմիր սատանաներ»-ին մոտ կանգնած աղբյուրին:

«Դա շատ հուզիչ պահ էր: Մխիթարյանը չկարողացավ զսպել արցունքները թիմակիցների և ակումբի աշխատակիցների առաջ: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ էր թիմի համար»,- ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալ»-ում:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը