Աշխարհ

21.01.2018 21:38


Ուկրաինայում հայտնաբերվել են ամիսներ առաջ առևանգված՝ «Շինանյութի Սերգեյի» 26-ամյա տղան ու 25-ամյա ազգականը

Ուկրաինայում հայտնաբերվել են ամիսներ առաջ առևանգված՝ «Շինանյութի Սերգեյի» 26-ամյա տղան ու 25-ամյա ազգականը

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 21-ին, Ուկրաինայի Հանրապետությունում հայտնաբերվել են 2017 թվականի նոյեմբերի 12-ին անհայտ անձանց կողմից առևանգված, Հայաստանի հայտնի գործարար, «Շինանյութի Սերգեյ» մականունով Սերգեյ Մանուկյանի տղան՝ 26-ամյա Արման Մանուկյանը և նրա հետ առևանգված ազգականը՝ 25-ամյա Սամվելը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց հայտնաբերել է հայրը՝ Ս. Մանուկյանը` օգտագործելով իր միջազգային հեղինակությունն ու կապերը:

Տղաները ողջ ու առողջ են:

Այս խորագրի վերջին նյութերը