Աշխարհ

22.01.2018 10:43


Մխիթարյանը Պոգբայի և Ռայոլայի հետ է նշել ծննդյան տարեդարձը (լուսանկար)

Մխիթարյանը Պոգբայի և Ռայոլայի հետ է նշել ծննդյան տարեդարձը (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը, լուսանկարներ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է նշել ծննդյան օրը:

Լուսանկարներից դատելով` Մխիթարյանը, որը երեկ` հունվարի 21-ին դարձավ 29 տարեկան, ծննդյան տարեդարձը նշել է գործակալ Մինո Ռայոլայի և «Մանչեսթեր Յունայթեդում» իր թիմակից Պոլ Պոգբայի հետ:

«Ի՞նչ եմ ստանալու իմ ծննդյան օրվա առթիվ»,-սոցիալական կայքերում հարցրել է Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը