Աշխարհ

22.01.2018 22:15


Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ»

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալ»-ն իր պաշտոնական կայքում րոպեներ առաջ հայտարարեց «Ման. Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

«Շատ ուրախ եմ, որ այս գործարքն ավարտվեց, և ես այստեղ եմ: Սա երազանք էր, որն իրականացավ: Միշտ երազել եմ խաղալ «Արսենալ»-ում: Այժմ ես այստեղ եմ, և կանեմ ամեն ինչ, որպեսզի պատմություն կերտեմ ակումբի հետ»,- իր տեղափոխությունն «Արսենալ» մեկնաբանել է հայ ֆուտբոլիստը:

Լոնդոնյան ակումբը նաև հայտնում է, որ Ալեքսիս Սանչեսը լքել է «Արսենալ»-ը:

Պայմանագրի մանրամասներն ու Մխիթարյանի խաղային համարը հայտնի կդառնան շուտով:

Այս խորագրի վերջին նյութերը