Աշխարհ

23.01.2018 08:35


«Արսենալ»-ի մարզիչ. «Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է» (տեսանյութ)

«Արսենալ»-ի մարզիչ. «Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է» (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Ման. Յունայթեդ»-ի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն «Արսենալ»:

«Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Նա վտանգավոր պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում է, կարողանում է տարածություններ հաղթահարել և նվիրվում է թիմին: Կարող եմ ասել, որ նա այն ֆուտբոլիստն է, ով ունի հնարավոր բոլոր որակները: Մեզ Մխիթարյանի պես փորձառու ֆուտբոլիստներ են պետք: Մխիթարյանը կարող է խաղալ եզրում կամ կիսապաշտպանության կենտրոնում: Հավատում եմ, որ նա կարող է փակել մի քանի դիրք: Մխիթարյանը լավ ձեռքբերում է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը