Լրահոս

23.01.2018 11:24


Երևանում 22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է աղբամանին, հետո՝ ռեստորանի դարպասին ու հաստաբուն ծառին

Երևանում 22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է աղբամանին, հետո՝ ռեստորանի դարպասին ու հաստաբուն ծառին

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ՝ 22-ամյա Նորիկ Գալստյանը իր վարած Nissan մակնիշի 78 ZQ 078 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամանին, կոտրել այն, այնուհետև բախվել «Ուրարտու» ռեստորանային համալիրի դարպասին և առաջ ընթանալով՝ բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թոփիկյանը և Երևան քաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ռուբեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

ՃՈ-ն ունի տեղեկություններ, որ վարորդը մեկ այլ ավտոմեքենայի հետ ավտոռալլի էր կազմակերպել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը