Աշխարհ

23.01.2018 12:51


Մխիթարյանը պատահմա՞մբ հայտնել է Օբամեյանգի` Արսենալ տեղափոխության մասին

Մխիթարյանը պատահմա՞մբ հայտնել է Օբամեյանգի` Արսենալ տեղափոխության մասին

«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը կարող էր պատահմամբ հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի` լոնդոնյան ակումբ տեղափոխության մասին:

Ֆոտոնկարահանման ընթացքում լսվում է, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը հետևյալ խոսքերն ասում. «Հեյ, Պյե'ր, ցանկանո՞ւմ ես դուրս գալ այստեղ»:

Հատկանշական է, որ տեսանյութը հրապարակվել է «Արսենալի» պաշտոնական «Թվիթերում», սակայն շատ արագ հեռացվել է:

Երկրպագուների կարծիքով, «Պյերը» հասցեագրվել է Օբամեյանգին, որը գտնվել է նույն սենյակում և սպասել է ֆոտոսեսիայի իր հերթին:

Հիշեցնենք` Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է երեկ` հունվարի 22-ին: Հետադարձ ուղղությամբ տեղափոխվել է չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը:

«The Sun»-ի տեղեկություններով, Օբամեյանգն առաջիկա 48 ժամվա ընթացքում պետք է «Բորուսիայից» տեղափոխվի «Արսենալ»: Նրա տրանսֆերը 53 մլն ֆունտ է գնահատվում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը